Նորություններ

«Ոստիկանությունն անտարբեր էր»․ քրգործում նշված է՝ տղամարդը նախկին կնոջը սպանել է «խանդի շարժառիթով»

«Ոստիկանությունն անտարբեր էր»․ քրգործում նշված է՝ տղամարդը նախկին կնոջը սպանել է «խանդի շարժառիթով»

Epress.am – 2015-ի սեպտեմբերին 39-ամյա Արտակ Առաքելյանը որսորդական դանակով սպանել է իր նախկին կնոջը՝ 38-ամյա Հեղինե Դարբազյանին։ Քրեական գործում նշված է, որ հանցագործությունը կատարվել է «խանդի շարժառիթով» և «ամուսնական անհավատարմության պատճառով»։ Այսօր Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում տեղի է ունեցել գործով առաջին դատական նիստը։ Այն հետաձգվել է դատախազի բացակայության պատճառով։ Նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում հանգուցյալի քույրը՝ Քրիստինե…

Կոալիցիայի հայտարարությունը ԼԳԲՏ ակտիվիստների հանդեպ բռնարարքների վերաբերյալ

Կոալիցիայի հայտարարությունը ԼԳԲՏ ակտիվիստների հանդեպ բռնարարքների վերաբերյալ

Փետրվարի 15-ի երեկոյան անհայտ անձինք ծեծի են ենթարկել ԼԳԲՏ ակտիվիստներին, միաժամանակ արժանապատվությունը նվաստացնող արտահայտություններ ու հայհոյանքներ ուղղել նրանց հասցեին: Այնուհետև տուժածներից մեկը` անհրաժեշտ բժշկական օգնություն ստանալու նպատակով դիմել է թիվ 1 հիվանդանոցային համալիր, որտեղ արժանացել է խտրական վերաբերմունքի: Մենք՝ ներքոստորագրյալ կազմակերպությունների ներկայացուցիչներս, խստորեն դատապարտում ենք խտրականության հիմքով ցանկացած բռնության դրսևորում գտնում ենք, որ նման երևույթները ամրապնդում և նպաստում են ԼԳԲՏ…

Հայաստանում ընտանեկան բռնության զոհերը ենթարկվում են ճնշման

Հայաստանում ընտանեկան բռնության զոհերը ենթարկվում են ճնշման

Ընտանեկան բռնությունների դեպքերով հարուցված քրեական գործերի քննության արդյունքում Հայաստանում շատ հաճախ կայացվում են սուբյեկտիվ որոշումներ: Անգամ բռնարարի կատարած սպանությունը դատարանները շատ հաճախ դիտարկում են որպես խանդի հողի վրա իրականացված հանցագործություն և կայացնում շատ մեղմ դատավճիռներ: Արդյունքում աճում է ընտանեկան բռնությունների քանակը: Այս մասին «Մեդիա կենտրոնում» կայացած քննարկմանը հայտարարեցին կանանց իրավունքներով զբաղվող ՀԿ-ների ներկայացուցիչները: Ըստ քննարկման մասնակիցների ընտանեկան բռնությունների դեպքերի քննությունն…

Դանակի 21 հարվածով կնոջն սպանելու մեջ մեղադրվող ամուսնու դատավճիռը կասկածելի մեղմ է

Դանակի 21 հարվածով կնոջն սպանելու մեջ մեղադրվող ամուսնու դատավճիռը կասկածելի մեղմ է

Դեկտեմբերի 24-ին Արարատի եւ Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Սարգսյանը 3 տարի 6 ամիս ազատազրկման դատապարտեց 51-ամյա Վոլոդյա Մուրադյանին, ով պարբերաբար իր կնոջը` 35-ամյա Դիանա Նահապետյանին ընտանեկան բռնության ենթարկելուց հետո 2012թ-ի դեկտեմբերի 4-ին Արարատի մարզի Արարատ քաղաքում անչափահաս երեխաների աչքի առջեւ դանակի 21 հարվածով դաժանաբար սպանել էր նրան: Մոտ երեք տարի առաջ տեղի ունեցած ողբերգական դեպքի քննության…

Տղամարդը դստերը գոմում էր կապում. դատավորը «մեղմացուցիչ հանգամանքներ» գտավ

Տղամարդը դստերը գոմում էր կապում. դատավորը «մեղմացուցիչ հանգամանքներ» գտավ

Epress.am – Հունվարի 22-ին Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լուսինե Աբգարյանը (լուսանկարում) վճռել է Արջուտ գյուղի բնակիչ Կարեն Խեչոյանին տուգանել 150 հազար դրամի չափով։ Խեչոյանը մեղադրվում էր կնոջը՝ Լուսինե Ղաբուզյանին, և անչափահաս դստերը՝ Մարուսյա Խեչոյանին, պարբերաբար բռնության ենթարկելու մեջ։ Տուժածների փաստաբան Լիանա Մանուսաջյանը վճիռը ծիծաղելի է որակել։ Լուսինե Ղաբուզյանը դատական նիստին ներկա չի եղել։ Հայրը դստերը դաստիարակում էր՝ գոմի մսուրից…