Հայտարարություններ

Բաց նամակ՝ ուղղված Երևանի քաղաքապետին և ՀՀ ոստիկանապետին

Բաց նամակ՝ ուղղված Երևանի քաղաքապետին և ՀՀ ոստիկանապետին

Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի բաց նամակն ուղղված Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանին Պատճենը՝ ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանին Արդեն տևական ժամանակ է, ինչ Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի գործընկեր Զառա Սահակյանի Բրյուսովի 9 հասցեում գտնվող տան և հարակից տարածքի հետ կապված առաջանում են խնդիրներ, որոնք նա փորձում է լուծել դատական ճանապարհով։ «Հրավար» ՍՊԸ-ն հոկտեմբերի 15-ին, օգտագործելով տեխնիկա՝ տրակտոր և ապամոնտաժման…

Պետք է բացառել սեռական խտրականության, կանանց նկատմամբ նախապաշարված վերաբերմունքի դրսևորումները սերիալներում

Պետք է բացառել սեռական խտրականության, կանանց նկատմամբ նախապաշարված վերաբերմունքի դրսևորումները սերիալներում

ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԷԹԻԿԱՅԻ ԴԻՏՈՐԴ ՄԱՐՄՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ «Արմենիա» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Կույր աշխարհ» հեռուստասերիալի դեմ բողոքի (դիմող՝ Զարուհի Հովհաննիսյան) վերաբերյալ ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմինը 2022 թ․ սեպտեմբերի 9-ին ստացել է իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանի բողոքը «Արմենիա» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Կույր աշխարհ» սերիալի վերաբերյալ, որում, մասնավորապես, նշվում է․ «Արմենիա» հեռուստաընկերությունը սկսել է հեռարձակել հերթական սերիալը, որը շարունակում է հղփացած, բիրտ ու բռնարար, անշնորհք բառապաշարով տղամարդկանց և…

Նամակ ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնակատարին՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ շարունակվող ագրեսիայի կապակցությամբ

Նամակ ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնակատարին՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ շարունակվող ագրեսիայի կապակցությամբ

Մենք պահանջում ենք փաստահավաք առաքելության տեղակայում՝ Հայաստանի դեմ Ադրբեջանի կողմից ՀՀ սուվերեն տարածքում իրականացրած երկօրյա հարձակման ընթացքում մարդու իրավունքների և միջազգային մարդասիրական իրավունքի խախտումները հետաքննելու նպատակով։ Ի հավելումն, մենք պահանջում ենք նաև երկարաժամկետ մոնիթորինգային առաքելության տեղակայում Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանին՝ որպես ուժի կիրառումը և մարդու իրավունքների հետագա խախտումները կանխարգելող միջոց»,- ասված է նամակում, որը ստորագրել են քաղհասարակության ավելի քան…

Հայտարարություն՝ Ընտանեկան բռնության դեմ պայքարի ազգային օրվա կապակցությամբ

Հայտարարություն՝ Ընտանեկան բռնության դեմ պայքարի ազգային օրվա կապակցությամբ

Ամեն տարի «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան Հոկտեմբերի 1-ը նշում է որպես «Ընտանեկան բռնության դեմ պայքարի ազգային օր»։ Մենք այս կարևոր օրը նշել ենք հանրային միջոցառումներով՝ իրականացնելով իրազեկման ակցիաներ, թատերական ներկայացումներ, կլոր սեղան-քննարկումներ, մամուլի ասուլիսներ, մոմավառություններ՝ ի հիշատակ կնասպանության զոհերի։ Սակայն այս տարի, ինչպես և 2020 թվականի Հոկտեմբերի 1-ին, մենք չենք իրականանցնելու հանրային միջոցառումներ, քանի որ մեր երկիրը դարձյալ գտնվում…

Հայտարարություն՝ սևազգեստ մայրերի նկատմամբ ոստիկանության գործողությունների վերաբերյալ

Հայտարարություն՝ սևազգեստ մայրերի նկատմամբ ոստիկանության գործողությունների վերաբերյալ

Այսօր, Հայաստանի անկախության օրը, «Եռաբլուր» զինվորական պանթեոնում,   Վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցին ընդառաջ բռնության վայրագ դրսևորումներով ոստիկանները բերման են ենթարկել 44-օրյա պատերազմում զոհվածների ծնողներին, որոնց մեջ մեծամասնությունը սևազգեստ մայրեր էին։ Ընդ որում, ոստիկանության բռնի գործողությունները ուղեկցվել են կանանց ոտքերից ու ձեռքերից քարշ տալու անպարկեշտ տեսարաններով, ինչպես նաև նրանցից մի քանիսը ստացել են մարմնական վնասվածքներ։  Սա առաջին անգամ չէ, որ ոստիկանությունը ուժ…

Հայտարարություն․ «Կույր աշխարհ» հեռուստասերիալի վերաբերյալ

Հայտարարություն․ «Կույր աշխարհ» հեռուստասերիալի վերաբերյալ

«Արմենիա» հեռուստաընկերությունը օրերս մեծ հնչեղությամբ սկսել է հեռարձակել հերթական սերիալը, որը շարունակում է հղփացած, բիրտ ու բռնարար, անշնորհք բառապաշարով տղամարդկանց և որբ, դժբախտ, բամբասկոտ, անվերջ բռնության ենթարկվող կանանց կերպարային մոդելների վերարտադրությունը։ Առաջին անգամը չէ, որ մենք հայտարարություն ենք տարածում նույն հեռուստաընկերության արտադրած հեռուստասերիալներում բռնության առկայության վերաբերյալ։ Մեր  հայտարարության արդյունքում «ԱՐՄԵՆԻԱ ԹԻ-ՎԻ» ՓԲ ընկերության նկատմամբ կիրառվել է «Հեռուստատեսության և ռադիոյի մասին»…

Հայտարարություն Թեհմինե Ենոքյանի դեմ կատարվող հանցագործությունների վերաբերյալ

Հայտարարություն Թեհմինե Ենոքյանի դեմ կատարվող հանցագործությունների վերաբերյալ

Հուլիսի 12-ին լրագրող, բնապահպան ակտիվիստ Թեհմինե Ենոքյանն իր ֆեյսբուքյան էջում հաղորդում է գրել այն մասին, որ վերջին մեկ ամսվա ընթացքում երկու անգամ բազմաբնակարան շենքի յոթերորդ հարկում գտնվող իր բնակարանի ուղղությամբ գիշերվա ժամերին հրազենից կրակոցներ են արձակվել, իսկ ավելի վաղ՝ 2022 թ․ մարտի 8-ի լույս 9-ի գիշերը, հրկիզվել էր իր բնակարանի դուռը։ Հրազենային երկու հարձակումների ժամանակ էլ Թեհմինեն և իր հետ…

Հայտարարություն՝ ոստիկանական բռնությունների վերաբերյալ

Հայտարարություն՝ ոստիկանական բռնությունների վերաբերյալ

  «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի հայտարարությունը ցուցարաների նկատմամբ ոստիկանության  կողմից կիրառված բռնությունների  վերաբերյալ   Անցած մեկ ամսվա ընթացքում ոստիկանության կողմից ցուցարարների նկատմամբ կիրառված բռնությունների խնդիրը  շարունակում է մնալ մեր ուշադրության կենտրոնում։ Որպես բռնության մշակույթի դեմ պայքարող կառույց՝ մենք բարձրաձայնում և ահազանգում ենք բռնության ցանկացած դրսևորման դեմ։ Իհարկե, Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան մասնագիտորեն զբաղվում է գենդերային բռնության խնդիրներով և…

Սոցիալական գովազդների պատրաստման մրցույթի հրավեր

Սոցիալական գովազդների պատրաստման մրցույթի հրավեր

                                                                              Գործատու «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիա Ծրագիր «Պայքարելով գենդերային բռնության դեմ ՔՈՎԻԴ-19-ի պայմաններում և հետպատերազմական իրականությունում» Ֆինանսավորող կառույց Բաց հասարակության հիմնադրամներ…