«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիա» ՀԿ-ի հայտարարությունը

Հոկտեմբեր 24, 2024

«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիա» ՀԿ-ն մշտապես հավատարիմ է բռնության բոլոր ձևերի, ներառյալ՝ սեռական ոտնձգությունների, շահագործման և ոչ պատշաճ վարքագծի հանդեպ զրոյական հանդուրժողականության իր քաղաքականությանը:

Հոկտեմբերի 21-ին Կոալիցիան գումարել է Խորհրդի արտահերթ նիստ, որի ընթացքում քննարկվել է անդամ կազմակերպություններից մեկի ներկայացուցչի կողմից սեռական ոտնձգության և սեռական բռնության մի քանի դեպքերի մասին ստացված տեղեկատվությունը։ Չնայած տուժողները որոշել են չդիմել իրավապահ մարմիններին, մենք պարտավոր ենք գործել պատասխանատու և թափանցիկ՝ կանխելու բռնության հետագա դրսևորումները և վերահաստատելու մեր հստակ դիրքորոշումը բռնության նկատմամբ:

Ղեկավարվելով «մի՛ վնասիր» սկզբունքով և հարգելով տուժողների գաղտնիության իրավունքը, մենք չենք հրապարակում մարդկանց վերաբերյալ որևէ տեղեկություն, որոնք առնչվում են վարքագծի խախտումներին:

Միևնույն ժամանակ, մենք ձեռնարկել ենք մի շարք քայլեր՝ ստացված տեղեկատվությանը արձագանքելու համար.

  • Կոալիցիան հեռացրել է տվյալ անձին իր անդամների ցանկից։
  • Կոալիցիան տեղեկացրել է բոլոր գործընկերներին և մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպություններին այս որոշման և դրա հիմքերի մասին՝ հորդորելով նրանց պահպանել գաղտնիությունը, մինչ ներքին քննությունը ընթացքի մեջ է:

Այս առիթով ցանկանում ենք ևս մեկ անգամ շեշտել, որ մեր վարքականոնը պարտավորեցնում է անդամներին, աշխատակիցներին և կամավորներին պահպանել ամենաբարձր էթիկական չափանիշները և գործել Կոալիցիայի արժեքներին ու սկզբունքներին համապատասխան:

Լրացուցիչ տեղեկությունների կամ վարքագծի խախտման դեպքերի մասին զեկուցելու համար կարող եք դիմել [email protected]

Նախորդ Մամուլի հաղորդագրություն հոկտեմբերի 1-ը ազգային օր հռչակելու կարեվորության մասին

Copyright © 2024 | Coalition to Stop Violence against Women NGO | All Rights Reserved