📌 Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան հրավիրում է կամավորների միանալու մեզ՝ մարդու իրավունքների միջազգային օրվան նվիրված իրազեկման արշավին և «Արի՛, միացրու՛ քո լույսը» միջոցառմանը, որը տեղի կունենա դեկտեմբերի 10-ին՝ ժամը 17:00-ին, Միսաք Մանուշյանի այգում։
🔖 Մեր կամավորները կմասնակցեն՝
- Թռուցիկների փակցնում՝ Երևանի ընտրված հանրային վայրերում, որտեղ A5 ֆորմատի իրազեկման թռուցիկները կներկայացնեն աջակցության ծառայությունների մասին տեղեկություններ և կներառեն QR կոդ, որը ուղղորդում է դեպի Կոալիցիայի կայք։
- Միջոցառման օժանդակություն՝ օգնելով նախապատրաստական աշխատանքներում, ինչպես նաև միջոցառման ընթացքում՝ մասնակիցներին ուղղորդելու հարցերում։
✔️ Ինչու՞ միանալ մեզ`
- Մասնակցություն ՄԱԿ-ի 16-օրյա քարոզարշավին՝ նպաստելով կանանց նկատմամբ բռնության վերաբերյալ իրազեկության բարձրացմանը։
- Ներդրում՝ հասարակության մեջ դրական փոփոխություններ բերելու գործում։
- Նոր ընկերների հետ ծանոթության և թիմային աշխատանքում մասնակցության հնարավորություն։
❗️ Ի՞նչ ենք սպասում մեր կամավորներից՝
- Պատասխանատվություն, հետաքրքրվածություն և հարգանք մեր առաքելության նկատմամբ։
- Միջոցառման նախորդ օրերին և միջոցառման օրը առնվազն 2-3 ժամ տրամադրելու պատրաստակամություն։
🔺 Ինչպե՞ս միանալ. Եթե ցանկանում եք միանալ մեր կամավորական թիմին, խնդրում ենք լրացնել ստորև նշված հղումով գրանցման ձևաթուղթը։
Մասնակցե՛ք մեզ հետ այս կարևոր իրազեկման աշխատանքներին: