Դասընթաց լրագրողների համար

Սեպտեմբեր 26, 2017

«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան կազմակերպում է դասընթաց՝ լրագրողների համար։ Դասընթացի թեման «ընտանեկան բռնություն» հասկացությունն ու այդ խնդրի լուսաբանման առանձնահատկություններն են։

Դասընթացը տեղի կունենա ս․թ․ սեպտեմբերի 28-ին, ժամը՝  16։00-ին, «Հոդված 3» ակումբում (հասցեն՝ Թումանյան 26ա)։ Դասընթացի ժամանակ ոլորտի մասնագետները կներկայացնեն ընտանեկան բռնության երևույթն ու լուսաբանման առանձնահատկությունները, կտրամադրվեն տեղեկատվական բնույթի նյութեր։ Դասընթացի մասնակիցները կստանան այնպիսի գիտելիքներ, որոնք հետագայում հնարավորություն կտան մասնակցել ոլորտին վերաբերող լավագույն լուսաբանման մրցանակաբաշխությանը։

Դասընթացին կարող են մասնակցել ինչպես որևէ լրատվամիջոցում աշխատող լրագրողները, այնպես էլ՝ ժուռնալիստիկայի բաժնում սովորող ուսանողները։

Հարցերի կամ առավել մանրամասն տեղեկատվության համար կարող եք կապ հաստատել մեզ հետ․
հեռ․՝  094 488 480
էլ․փոստ՝ [email protected]

Նախորդ Հասարակական կազմակերպությունները միավորվել են՝ պայքարելու խոշտանգումների դեմ

Copyright © 2024 | Coalition to Stop Violence against Women NGO | All Rights Reserved