Աշխատանքի նկարագրություն | Ծրագրի ընդհանուր վերահսկողության և ամենօրյա կառավարման ապահովում ` ԵՄ ֆինանսական և տեսանելիության կանոնակարգերին համապատասխան |
Աշխատանքի անվանումը | Ծրագրի տնօրեն |
Գործատու
Նախագծի անվանումը |
Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիա
«Կին իրավապաշտպանները քայլեր են ձեռնարկում ընդդեմ գենդերային բռնության՝ Հայաստանում» |
Պայմանագրի տևողությունը | 2020 թվականի փետրվարի 15 – 2022 թվականի հունվարի 31-ը՝ երկարաձգման հնարավորությամբ |
Աշխատաժամանակ | 70% ներգրավվածություն |
Հայտերի ներկայացման վերջնաժամկետ | Փետրվարի 10, 2020 |
Աշխատանքի նկարագրություն
- Ծրագրի ընդհանուր վերահսկողության և ամենօրյա կառավարման ապահովում
- Արտաքին գործընկերության ձևավորում ՝ Կոալիցիան ներկայացնող տեղական և միջազգային հարթակներում
- Կոալիցիայի և անդամ կազմակերպությունների համապատասխանության ապահովում՝ ԵՄ կանոնակարգերին և պահանջներին
- Նպաստել կոալիցիայի անդամ կազմակերպությունների կողմից ծրագրի շրջանակներում իրականացվող գործունեության պարբերական մոնիտորինգին
- Ծրագրի շահագրգիռ կողմերի, Կոալիցիայի աշխատակազմի և տնօրենների խորհրդի հետ հաղորդակցության ապահովում
- Ծրագրի տարբեր գործողությունների համակարգում և ծրագրի տեսանելիության ապահովում `սերտորեն համագործակցելով ծրագրի օգնականի հետ / հաղորդակցության պատասխանատուի
- Ծրագրի միջանկյալ, տարեվերջյան և եզրափակիչ բովանդադկային զեկույցների մշակում
- Ենթաֆինանսավորվող և ենթաֆինանսավորողների միջև փոխգործակցության ապահովում
- Նախագծի արտաքին գնահատողների և արտաքին աուդիտի ենթակա այլ մասնագետների աշխատանքի պատվիրակում`ծրագրի հիմնական թիմի և Կոալիցիայի տնօրենների խորհրդի հետ խորհրդակցելով
- Սերտ համագործակցություն ծրագրի ֆինանսական և դրամաշնորհների մենեջերի, ծրագրի օգնականի / հաղորդակցության պատասխանատուի, կոալիցիայի համակարգողի և հաշվապահի հետ
- Կոալիցիայի համակարգողի և տնօրենների խորհրդին՝ հաշվետվության ներկայացում
- Մասնակցություն Կոալիցիայի իրազեկվածության բարձրացմանը, կարողությունների զարգացմանն ու քարոզչությանն ուղղված միջոցառումներին`նախագծից դուրս
- Նպաստել Կոալիցիայի աճին, տեսանելիությանը, շահերի պաշտպանությանը, ներքին և արտաքին զարգացմանը՝ որպես կանանց իրավունքների և գենդերային հարցերով զբաղվող ՀԿ-ների միասնություն:
Պահանջվող գիտելիքներ և փորձառություն
- Մագիստրոսի կամ համարժեք որակավորում՝ սոցիոլոգիական գիտությունների, իրավունքի և մարդու իրավունքների ոլորտներում կամ հարակից այլ ոլորտներում `ուղղված գենդերային հավասարությանը
- Առնվազն չորս տարվա համապատասխան մասնագիտական փորձ՝ ծրագրի կառավարման ոլորտում՝ տեղական կամ միջազգային ՔՀԿ-ների հետ
- Անհրաժեշտ է աշխատանքային փորձ՝ գենդերային հարցերի ոլորտում
- Անհրաժեշտ աշխատանքային փորձ՝ ԵՄ ծրագրերում, և ԵՄ կանոնակարգերի վերաբերյալ հմտությունների իմացություն՝ ներառյալ տեսանելիության ապահովման կանոնակարգերը
- Հայերենի և անգլերենի գերազանց իմացություն
- Հաղորդակցման և հանրային խոսքի գերազանց հմտություններ
- Թիմը համակարգելու և անհատականորեն աշխատելու ունակություն
- Ընդգծված միջանձնային և կազմակերպչական հմտություններ
- Մեծ նվիրում և աշխատելու կարողություն՝ ճկուն միջավայրում
- Գիտելիք՝ կանանց իրավունքների, գենդերային հավասարության և գենդերային բռնության հետ կապված հարցերի վերաբերյալ
- Գենդերային զգայունություն և կանանց իրավունքների ոլորտում դրական փոփոխություն բերելու ցանկություն:
Դիմելու կարգը
Խնդրում ենք մեզ ուղարկել ինքնակենսագրական, մոտիվացիոն նամակ և երկու երաշխավոր անձնանց կոնտակտային տվյալներ՝ [email protected] էլեկտրոնային հասցեին։ Խնդրում ենք նշել Ձեր նախընտրած պաշտոնի անվանումը՝ նամակի վերնագրում։
Հայտերի ընդունման վերջնաժամկետը փետրվարի 10-ն է: Ուշ ներկայացված հայտերը չեն դիտարկվելու։ Դիմումների մեծ քանակի պատճառով մենք կապ կհաստատենք միայն նրանց հետ, ովքեր կանցնեն հարցազրույցի փուլ: