Աշխատանքի հայտարարություն. ծրագրի օգնական / հաղորդակցության պատասխանատու

Հունվար 30, 2020

Աշխատանքի նկարագրություն
Ադմինիստրատիվ նախաձեռնողականություն և  նյութատեխնիկական աջակցության տրամադրում՝ ծրագրի բոլոր գործողությունների ամենօրյա իրականացման ընթացքում. ծրագրի մշտական տեսանելիության և հաղորդակցության ապահովում
Աշխատանքի անվանումը Ծրագրի օգնական/կապի պատասխանատու
Գործատու

Նախագծի անվանումը

Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիա

«Կին իրավապաշտպանները քայլեր են ձեռնարկում ընդդեմ  գենդերային բռնության՝ Հայաստանում»

Պայմանագրի տևողությունը 2020 թվականի փետրվարի 15 – 2022 թվականի հունվարի 31-ը՝ երկարաձգման հնարավորությամբ
Աշխատաժամանակ 70%  ներգրավվածություն
Հայտերի ներկայացման վերջնաժամկետ
 

Փետրվարի 10, 2020

 

 

Աշխատանքի նկարագրություն

 

  • Ծրագրի տնօրենին պրակտիկ աջակցության ցուցաբերում` ծրագրի բոլոր գործողությունների հանապազօրյա իրականացման ընթացքում և ավելի ընդհանուր բնույթի վարչական հարցերով պատասխանատվության ստանձնում
  • Բովանդակային զեկույցի համար անհրաժեշտ նյութերի և տվյալների հավաքագրում
  • Նախագծին առնչվող բոլոր հանդիպումների արձանագրությունների կազմում
  • Արտաքին և ներքին հանդիպումների կազմակերպում
  • Նախագծի հետ կապված բոլոր նյութատեխնիկական խնդիրների կատարում
  • Գրասենյակի սպասարկման և անվտանգության հետ կապված խնդիրների ապահովում
  • Սարքավորումների, պարագաների և ծառայությունների գնումների կազմակերպում
  • Դատական ​​նիստերի, սեմինարների, մամուլի ասուլիսների, հանրային արշավների և այլ միջոցառումների կազմակերպման, ինչպես նաև՝ գենդերային բռնության հիմքով դատական նիստերին մասնակցության ապահովում
  • Նախագծի տեսանելիության, հաղորդագրությունների և հաղորդակցության գործողությունների պլանի մշակում՝ հիմնական անձնակազմի աջակցությամբ և առաջնորդությամբ
  • Ծրագրի տարբեր գործողությունների հաղորդակցման կարիքների բացահայտում, հաղորդակցման և տեսանելիության հետ կպված նյութերի պատրաստման պատասխանատվություն (լուսանկարներ, տեսանյութեր, պատմություններ, տեղեկատվական բնույթի նյութեր, հոդվածներ և այլն)
  • Կոալիցիայի տեսանելիության, հասցեական հաղորդագրությունների և հաղորդակցության բարձրացում` ծրագրի ընթացքում ստացված արդյունքների ներկայացման միջոցով
  • Ծրագրի շրջանակներում տեղեկատվական թերթիկների, հոդվածների, մամլո հաղորդագրությունների պատրաստում՝ լրատվամիջոցների և շահագրգիռ կառույցների համար
  • Տեղեկատվության մշակում և Կոալիցիայի կայքի ու սոցիալական ցանցերի պարբերական թարմացում՝ Կոալիցիայի հաղորդակցության մասնագետի հետ համագործակցությամբ
  • Տեղեկատվական նյութերի և հոդվածների թարգամության պարտականություն՝ անգլերենից հայերեն և հակառակը
  • Ծրագրի տնօրենի, Կոալիցիայի հաղորդակցության մասնագետի, համակարգողի և հաշվապահի հետ սերտ համագործակցություն
  • Մասնակցություն Կոալիցիայի իրազեկվածության բարձրացմանը, կարողությունների զարգացմանն ու քարոզչությանն ուղղված միջոցառումներին` նախագծից դուրս
  • Ծրագրի տնօրենի կամ կոալիցիայի համակարգողի կողմից պահանջվող այլ պարտականությունների կատարում
  • Հաշվետու լինել ծրագրի տնօրենին
  • Նպաստել Կոալիցիայի աճին, տեսանելիությանը, շահերի պաշտպանությանը, ներքին և արտաքին զարգացմանը՝ որպես կանանց իրավունքների և գենդերային հարցերով զբաղվող ՀԿ-ների միասնություն:

 

Պահանջվող գիտելիքներ և փորձառություն

 

  • Բակալավրի աստիճան՝ ԶԼՄ-ների հետազոտությունների, բիզնեսի կառավարման, մենեջմենթի, հասարակայնության հետ կապերի կամ հարակից այլ ոլորտներում
  • Առնվազն 2 տարվա համապատասխան վարչական և (կամ) հաղորդակցման ոլորտում փորձառություն՝ տեղական ՀԿ-ներում և հիմնարկներում. ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող նախագծերի հետ առնչվող նախկին համապատասխան փորձը կդիտարկվեի որպես առավելություն
  • Հայերեն և անգլերեն կեզուների ազատ տիրապետում
  • Հաղորդակցության ապահովման համար անհրաժեշտ կայքերի և սոցիալական մեդիա հարթակների կառավարման և օգտագործման համապատասխան փորձ
  • Ծրագրի ադմինիստրատիվ, կապի, տեխնիկական և գործառնական գործողություններին աջակցելու փորձ
  • Պահանջվում է աշխատանքային փորձ՝ գենդերային հարցերի ոլորտում
  • Գրավոր և բանավոր հաղորդակցման հմտություններ, ներառյալ զեկույցների կազմման հմտություններ
  • Կայուն միջանձնային և կազմակերպչական հմտություններ
  • Մեծ նվիրում և աշխատելու կարողություն ճկուն միջավայրում
  • Գիտելիք՝ կանանց իրավունքների, գենդերային հավասարության և գենդերային բռնության հետ կապված հարցերի վերաբերյալ
  • Գենդերային զգայունություն և կանանց իրավունքների ոլորտում դրական փոփոխություն բերելու ցանկություն

 

Դիմելու կարգը

 

Խնդրում ենք մեզ ուղարկել ինքնակենսագրական, մոտիվացիոն նամակ և երկու երաշխավոր անձնանց կոնտակտային տվյալներ՝  [email protected] էլեկտրոնային հասցեին։ Խնդրում ենք նշել Ձեր նախընտրած պաշտոնի անվանումը՝ նամակի վերնագրում։

Հայտերի ընդունման վերջնաժամկետը փետրվարի 10-ն է: Ուշ ներկայացված հայտերը չեն դիտարկվելու։ Դիմումների մեծ քանակի պատճառով մենք կապ կհաստատենք միայն նրանց հետ, ովքեր կանցնեն հարցազրույցի փուլ:

Նախորդ Ծայրահեղական խմբավորումներն ու ոստիկանության անգործությունը

Copyright © 2024 | Coalition to Stop Violence against Women NGO | All Rights Reserved