Համառոտ նկարագիր

Ֆիլմի ստեղծման նպատակն է ամփոփել Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի ստեղծման և տասնամյա գործունեության պատմությունը՝ հանրությանը ներկայացնելով 2010-2020 թթ․ ընթացքում Կոալիցիայի ջանքերի շնորհիվ արձանագրված փոփոխություններն ու ձեռքբերումները` գենդերային բռնության կանխարգելման և կանանց իրավունքների պաշտպանության ոլորտում։
Վավերագրական ֆիլմը կընդգրկի կադրեր Կոալիցիայի հանրային միջոցառումներից, ցույցերից և ակցիաներից, կներառի հարցազրույցներ Կոալիցիայի անդամների, համակիրների և շահառուների հետ, կտեղադրվի կազմակերպության YouTube-յան էջում և կցուցադրվի տարբեր հարթակներում։

Պահանջվող որակավորումը և փորձը

  • Ֆիլմարտադրության կամ թվային արտադրության աշխատանքային փորձ
  • Սցենար գրելու հմտություններ
  • Վիդեո մոնտաժի հմտություններ
  • Մուլտիմեդիա ժուռնալիստիկայի, ռեժիսուրայի  կամ հարակից ոլորտում բարձրագույն կրթություն
  • Գենդերազգայունություն և կանանց հիմնահարցերի առանձնահատկություններին տիրապետելու համապատասխան փորձ։

    Տևողությունը

    Աշխատանքի տևողությունը երեք ամիս է։ Այն պետք է կատարվի 2020թ․ հուլիսից հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում։

    Ֆիլմի պահանջները
  1. Տևողությունը՝ մինչև 50 րոպե
  2. Լեզուն՝ հայերեն՝ անգլերեն ենթագրերով
  3. Թեման՝ Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի տասնամյա գործունեության ամփոփումը

Հայտի/դիմումի պահանջները
Հայտը պետք է ներառի՝

  1. Դիմողի կամ կազմակերպության անունը և հասցեն
  2. Դիմողի/կազմակերպության ինքնակենսագրությունը
  3. Դիմողի/կազմակերպության պորտֆոլիոն
  4. Երկու երաշխավոր անձանց կոնտակտային տվյալներ
  5. Առաջարկվող բյուջե։

Դիմելու կարգը

Խնդրում ենք ձեր հայտն ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցերին՝ նամակի վերնագրում նշելով «Վավերագրական ֆիլմի մրցույթի հայտ»։ Դիմումների վերջնաժամկետը՝ հուլիսի 8, 2020թ.։

Copyright © 2024 | Coalition to Stop Violence against Women NGO | All Rights Reserved