«Կանանց աջակցման կենտրոն» ՀԿ Մրցույթի Հրավեր
Տեղական և միջազգային փորձագետներ՝ ոստիկանության ընթացակարգերի մշակման և վերանայման համար
«Կին իրավապաշտպանները քայլեր են ձեռնարկում Հայաստանում գենդերային բռնության դեմ» (2020-2022 թթ) ծրագիր, որն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսավորմամբ
ՆԵՐԱԾՈԻԹՅՈՒՆ
Այս ծրագիրը իրականացվելու է «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի» հետ համատեղ, Եվրոպական միության ֆինանսավորմամբ` յոթ ամսվա ընթացքում (2021 թվականի մարտ-հոկտեմբեր):
Ծրագրի նպատակն է նպաստել պետության կողմից անհրաժեշտ ընթացակարգերի ընդունմանը`կանխելու և պաշտպանելու կանանց ԸԲ/ԳԲ-ից և բարձրացնել պետության կարողությունը` ԸԲ/ԳԲ-ին արդյունավետ, զգայուն և բազմաբնույթ արձագանքելու համար:
Սույն ծրագրի նպատակն է ուսումնասիրել ԸԲ/ԳԲ-ի վերաբերյալ ոստիկանության ընթացակարգերը`«Կին իրավապաշտպանները քայլեր են ձեռնարկում Հայաստանում գենդերային բռնության դեմ» (2020-2022 թթ) ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսավորմամբ։
Ծրագրի համակարգող Մարո Մաթոսյանի ընդհանուր ղեկավարության և անմիջական հսկողության ներքո, ընտրված փորձագետները պետք է աջակցեն ծրագրի համակարգողին ոստիկանության ընթացակարգերի մշակման և վերանայման գործընթացում, ներառյալ պետք է ունենան ոստիկանության հետ հանդիպումներ և այս ոլորտի մասնագետների հետ քննարկումներ:
ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Ընտրված փորձագետները պետք է մշակեն և վերանայեն ոստիկանության ընթացակարգերը և առաջարկեն անհրաժեշտ բարեփոխումներ:
Տեղական փորձագետը պետք է․
- Ուսումնասիրի ոստիկանության ընթացակարգերը
- Քննարկի ընթացակարգերի թերությունները միջազգային փորձագետի հետ
- Առաջարկի և ներկայացնի փոփոխությունները
- Վերջնականացնի և մշակի ոստիկանության ընթացակարգերի փոփոխությունների ամբողջական փաթեթը՝ միջազգային փորձագետի հետ համատեղ։
Միջազգային փորձագետը պետք է․
- Ուսումնասիրի ոստիկանության ընթացակարգերը
- Վերահսկի տեղական փորձագետին
- Առաջարկի և ներկայացնի փոփոխությունները
- Վերջնականացնի և մշակի ոստիկանության ընթացակարգերի փոփոխությունների ամբողջական փաթեթը՝ տեղական փորձագետի հետ համատեղ։
Արդյունքներ
- Մշակել և վերանայել ոստիկանության ընթացակարգերը
- Համագործակցել սոցիալական աշխատողների և փաստաբանների հետ, ովքեր աշխատում են ԸԲ/ԳԲ վերապրած անձանց հետ։
- Համագործակցել պետության և ոստիկանության հետ՝ ընթացակարգերը բարելավելու համար։
Հաղորդակցությունները պետք է լինեն նպատակային, կառուցվածքային և արդյունավետ։
ՊԱՀԱՆՋՆԵՐ
Տեղական և միջազգային փորձագետները պետք է ունենան:
ա) Որակավորում ԸԲ/ԳԲ ոլորտում
բ) Առնվազն 5 տարվա մասնագիտական փորձ՝ նմանատիպ ոլորտում
գ) Ոստիկանության հետ ԸԲ ոլորտում աշխատելու փորձ
դ)Հայաստանում ԸԲ/ԳԲ–ին առնչվող մեխանիզմների հետ աշխատելու ունակություն և փորձ
ե) Գենդերային զգայունություն
զ) Տարաբնույթ աշխատանքներ կատարելու, նոր նախաձեռնություններ անելու և արդյունավետ աշխատելու ունակություն և փորձ
է) Միջազգային լավագույն փորձի տիրապետում
ը) Գրավոր, բանավոր և միջանձնային հաղորդակցության գերազանց հմտություններ
Ակնկալվում է, որ տեղական փորձագետը հասանելի լինի ծրագրի ողջ ընթացքում` ըստ հաստատված 7-ամսյա ծրագրի, իսկ միջազգային փորձագետը` ըստ հաստատված 3-ամսյա ծրագրի:
ՊԱՀԱՆՋՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
Տեղական և միջազգային շահագրգիռ փորձագետները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը/տեղեկությունները․
- Մանրամասն առաջարկ և նախկին փորձի պորտֆոլիո
- Ուղեկցող նամակ, որտեղ ներկայացվում է, թե ինչու եք դուք այս հանձնարարականի համար ամենահարմար թեկնածուն։
Հայտը պետք է ուղարկել [email protected] էլ․ հասցեով, մինչև 2021 թվականի Փետրվարի 27-ը, ժամը 17։00-ը, որպես վերնագիր նշելով՝ «Ոստիկանության ընթացակարգերի մշակում»։
Հարցազրուցին հրավիրվելու են սահմանափակ թվով թեկնածուներ։
Պայմանագրի մեկնարկի նախնական ամսաթիվը 2021 թվականի մարտի 1–ն է։