Տնտեսական ապրանքների/ հիգիենայի պարագաների/ անկողնային պարագաների/ խոհանոցային սպասքի/կենցաղային տեխնիկայի մատակարարման

 

ԲԱՑ ՄՐՑՈՒՅԹ

«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիա»  հասարակական կազմակերպությունը հայտարարում է տնտեսական ապրանքների, հիգիենայի պարագաների, անկողնային պարագաների, խոհանոցային սպասքի, կենցաղային տեխնիկայի մատակարարման բաց մրցույթ:

Ապրանքների մատակարարումը կատարվելու է փուլերով՝ 2023 թվականի դեկտեմբեր – 2024 թվականի փետրվար ամիսների ընթացքում։

Մրցույթին մասնակցության պայմաններն են՝

  • Մրցույթին կարող են մասնակցել բոլոր իրավասու և համապատասխան գործունեություն ծավալող կազմակերպությունները, որոնք գրանցված են ՀՀ-ում։
  • Կազմակերպությունները կարող են հայտ ներկայացնել ինչպես ցուցակում ներկայացված ամբողջ ապրանքների մատակարարման, այնպես էլ անհրաժեշտ ապրանքների մասնակի մատակարարման համար՝ կախված կազմակերպության գործունեության ոլորտից։
  • Հայտադիմումի օրինակը և անհրաժեշտ ապրանքների ցանկը կարող եք գտնել այստեղ։
  • Գները հարկավոր է ներկայացել ԱԱՀ-ն ներառյալ, ինչպես նաև՝ ըստ մատակարարման քանակի։

Մրցույթին դիմելու վերջնաժամկետ՝ 2023 թվականի դեկտեմբերի  2, 18։00։

Կից ներկայացված ցանկի համար գնային առաջարկները պետք է ուղարկվեն ինչպես Excel ֆորմատով, այնպես էլ սկանավորված տարբերակով՝ լրացված, ստորագրված և կնքված կազմակերպության կողմից, հետևյալ էլ. հասցեով՝ [email protected]: Թերի լրացված կամ նշված ժամանակից ուշ ներկայացված հայտերը չեն դիտարկվելու։ Մրցույթի արդյունքում ընտրվելու են մի քանի մատակարարներ, որոնց հետ կնքվելու են պայմանագրեր։

Կից ֆայլը

Անհրաժեշտ ապրանքների ցանկը

Ներբեռնել PDF Ֆայլը
Նախորդ Սոցիալական գովազդների պատրաստման մրցույթի հրավեր

Copyright © 2024 | Coalition to Stop Violence against Women NGO | All Rights Reserved