Ուղեցույց․ «Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձեւերի վերացման մասին» կոնվենցիայի պատշաճ կիրառումը պետության կողմից

«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի անդամ Կանանց ռեսուրսային կենտրոնը հրապարակել է ուղեցույց քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների համար՝ «Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձեւերի վերացման մասին» կոնվենցիայի պատշաճ կիրառումը պետության կողմից։

Ուղեցույցի մշակման համար հիմք է ծառայել International Women›s Rights Action Watch Asia Pacific (IWRAW Asia Pacific) կազմակերպության անցկացրած երկօրյա դասընթացը, որին մասնակցել են Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի անդամները:

Դասընթացի ժամանակ քննարկվել է «Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձեւերի վերացման մասին» կոնվենցիայի շրջանակում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ադվոկացիան (ջատագովությունը), որի նպատակն է առավել արդյունավետ դարձնել Կոնվենցիայի եւ Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձեւերի վերացման հարցերով կոմիտեի կողմից 2022 թվականին Հայաստանին ուղղված ամփոփիչ դիտարկումների պատշաճ կիրառումը:

Փաստաթուղթը մշակվել է «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի կողմից «Փոփոխելով ընտանեկան բռնության հարցերով օրակարգը Հայաստանում» ծրագրի շրջանակում: Ծրագիրն իրականացվում է «Կանանց դեմ բռնության վերացման ՄԱԿ-ի հավատարմագրային հիմնադրամի» կողմից։

Այս հրապարակումը պատրաստվել է «Կանանց դեմ բռնության վերացման ՄԱԿ-ի հավատարմագրային հիմնադրամի» ֆինանսավորմամբ, սակայն արտահայտված տեսակետները եւ ներառված բովանդակությունը չեն ենթադրում ՄԱԿ-ի կողմից պաշտոնական հաստատում կամ ընդունում:

Previous Հաղորդակցության մասնագետի բաց մրցույթ

Copyright © 2024 | Coalition to Stop Violence against Women NGO | All Rights Reserved