Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան հայտարարում է հաղորդակցության մասնագետի բաց մրցույթ։
Զբաղվածությունը՝ կես դրույք
Ախատանքային ժամերը՝ ազատ, հեռավար աշխատելու հնարավորությամբ։
Աշխատանքի սկիզբը՝ հուլիսի 16-ից։
Հաղորդակցման մասնագետը պատասխանատու է լինելու
- կոալիցիայի հաղորդակցման ռազմավարության իրագործման,
- հանրության և ԶԼՄ-ների հետ հաղորդակցության կազմակերպման,
- կայքի և սոցիալական ցանցերի էջերի բովանդակության մշակման, ստեղծման, հրապարակման և տարածման,
- հայտարարությունների տեքստերի մշակման, ստեղծման ու խմբագրման,
- հաղորդակցմանն առնչվող այլ գործառույթների իրականացման համար։
Անհրաժեշտ փորձ և որակավորումներ
- բարձրագույն կրթություն լրագրության, հաղորդակցության կամ բանասիրության ոլորտում,
- հաղորդակցության ոլորտի առնվազն մեկ տարվա փորձ,
- սոցիալական ցանցերում (Facebook, Iinstagram, Youtube, Twitter, Telegram, Tiktok) բովանդակություն ստեղծելու և առաջխաղացնելու փորձառություն,
- գրավոր հայերենի և անգլերենի գերազանց, ռուսերենի՝ լավ իմացություն,
- տեքստերի կազմման, խմբագրման առնվազն 2 տարվա փորձ,
- պատկերային բովանդակության (ֆոտո, վիդեո, ինֆոգրաֆիկաներ, պաստառներ) ստեղծելու փորձ։
- Գենդերային զգայունություն, կանանց իրավունքների հիմնահարցերի վերաբերյալ գիտելիքներ,
- Microsoft Office-ի հիմնական ծրագրերով աշխատելու կարողություն։
Հետաքրքրված անձինք պետք է ուղարկեն ինքնակենսագրականները և նախկին փորձը փաստող նյութերը [email protected] էլեկտրոնային հասցեին՝ վերնագրում նշելով հաստիքի պաշտոնի անվանումը։
Հայտերն ընդունվում են մինչև 2023 թվականի հունիսի 25-ը: Դիմումների մեծ քանակի պատճառով մենք կապ կհաստատվի միայն նրանց հետ, ովքեր կանցնեն հարցազրույցի փուլ: