Այս փաստաթուղթը մշակվել է «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» Կոալիցիայի կողմից «Փոփոխելով ընտանեկան բռնության հարցերով օրակարգը Հայաստանում» ծրագրի շրջանակներում:
Փաստաթուղթը ներառում է ՄԱԿ-ի 3 մարմինների կողմից, մասնավորապես՝
1. Մարդու իրավունքների խորհրդի (2020թ.) Համընդհանուր պարբերական դիտարկման շրջանակներում
2.Մարդու իրավունքների կոմիտեի (2021թ.) Քաղաքացիական և քաղաքական միջազգային դաշնագրի շրջանակներում
3.Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման Կոմիտեի (2022թ.) Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման Կոնվենցիայի շրջանակներում Հայաստանի Հանրապետությանն ուղղված առաջարկները/համընդհանուր դիտարկումները:
Առաջարկները ներառում են կանանց իրավունքների և գենդերային հավասարությանն թեման, որն էլ իր հերթին տրոհված է առանձին ոլորտների: Յուրաքանչյուր թեմայի շրջանակներում նշված են առաջարկները անգլերենով, ոչ պաշտոնական թարգմանությունը, փոխհատվողությունը, տարեթիվը և առկայության դեպքում այն երկիրը, որն առաջարկն արել է: Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման Կոմիտեի առաջարկների մասով առկա է նաև նշում այն առաջարկների մասով, որոնք պետք է զեկույցվեն երկրի կողմից որպես հրատապ առաջարկներ:
Այս քարտեզագրման նպատակն է աջակցել այն կազմակերպություններին, որոնք իրականացնում են ադվոկացիա պետության հետ՝ խթանելու կանանց իրավունքները Հայաստանում: Այն կօգնի բացահայտել այն պարտավորությունները, որոնք ունի պետությունը կանանց իրավունքների մասով:
Այս հրապարակումը պատրաստվել է «Կանանց դեմ բռնության վերացման ՄԱԿ-ի հավատարմագրային հիմնադրամի» ֆինանսավորմամբ, սակայն արտահայտված տեսակետները եւ ներառված բովանդակությունը չեն ենթադրում ՄԱԿ-ի կողմից պաշտոնական հաստատում կամ ընդունում: