«Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության վերաբերյալ տվյալների հավաքագրման նորմատիվ իրավական կարգավորումները» թեմայով քննարկում

📌 Հունվարի 22-ին տեղի ունեցավ «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության վերաբերյալ տվյալների հավաքագրման նորմատիվ իրավական կարգավորումները» թեմայով քննարկումը, որը կազմակերպվել էր «ՀԱՎԱՍԱՐ – ԵՄ-ն հանուն կանանց իրավազորման Հայաստանում» ծրագրի շրջանակում «ՕքսԵՋեն» հիմնադրամի տրամադրած՝ Կանանց և աղջիկների համար բռնությունից զերծ կյանքի համապարփակ քաղաքականությանն ուղղված ենթադրամաշնորհային ծրագրի շրջանակում։

📃 Հանդիպման ընթացքում ներկայացվել են 2023-24 թթ. ընթացքում իրականացված հետազոտության արդյունքները հետևյալ կարևոր ենթաթեմաներով․

🔺 Ստամբուլյան կոնվենցիայով սահմանված բռնության տեսակների համեմատական վերլուծություն ՀՀ նախկին և գործող քրեական օրենսգրքերի հետ։
🔺 Հայաստանում կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության վերաբերյալ վիճակագրական տվյալների հավաքագրման և համադրման մարտահրավերներն ու լուծումները՝ հիմնված միջազգային լավագույն փորձի վրա։

Քննարկման նպատակն էր վեր հանել կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության վերաբերյալ տվյալների բացերը և քննարկել հնարավոր լուծումներ, որոնք կապահովեն դեռևս չվավերացված կոնվենցիայով ամրագրված պարբերական տվյալների առկայության իրավական նորմատիվ կարգավորումը։

@oxygen_foundation

Կանանց եւ աղջիկների համար բռնությունից զերծ կյանքի համապարփակ քաղաքականությանն ուղղված ենթադրամաշնորհային ծրագիրն իրականացվում է Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի կողմից «ՀԱՎԱՍԱՐ – ԵՄ-ն հանուն կանանց իրավազորման Հայաստանում» ծրագրի շրջանակում։

Ծրագիրն իրականացվում է ՕքսԵՋեն հիմնադրամի, «Եվրոպական գործընկերություն հանուն ժողովրդավարության» ՀԿ-ի, «Նիդերլանդների հելսինկյան կոմիտե» ՀԿ-ի, «Կանանց աջակցման կենտրոն» ՀԿ-ի, «ՎԻՆՆԵԹ Գորիս» զարգացման հիմնադրամի կողմից, «Վիննեթ Շվեդիա» ՀԿ-ի հետ համագործակցությամբ: Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից։

Previous Հույսի, համերաշխության և կանանց հանդեպ բռնության դեմ պայքարի մասին գրառումներ՝ նախատոնական օրերին

Copyright © 2024 | Coalition to Stop Violence against Women NGO | All Rights Reserved