Հայաստանում բռնի տեղահանված կանայք և աղջիկները բախվում են կոնկրետ խնդիրների: Օրինակ՝ հայտվել են իրենց համար նոր ու անծանոթ միջավայրում, պետք է հարմարվեն նոր կրթական միջավայրին կամ աշխատանք գտնեն նորից: Այդ բոլոր միջավայրերում իրենց կին կամ աղջիկ լինելը նաև մեծացնում է գենդերային բռնության տարբեր ռիսկերը:
Նրանց բռնի տեղահանված և միաժամանակ կին կամ աղջիկ լինելը մեծացնում է խոցելիությունը, ինչն էլ ավելի կարևոր է դարձնում աջակցությունն ու պաշտպանությունը:
❗️Ինչպե՞ս օգնել❗️
🔺 Աջակցե՛ք բռնի տեղահանված կանանց և աղջիկներին հասանելիություն ունենալ տեղական կազմակերպությունների կողմից տրամադրվող կանխարգելման ծառայություններին և ապահով տարածքներին:
🔺 Կիսվե՛ք հասանելի աջակցության ծառայությունների և ապահով տարածքների մասին տեղեկատվությամբ:
Այս քայլերը ձեռնարկելով՝ մենք կարող ենք նպաստել բռնի տեղահանված կանանց և աղջիկների համար ավելի ապահով ու աջակցող միջավայր ստեղծելու համար: