Կանանց և աղջիկների նկատմամբ առցանց/օնլայն բռնությունը Հայաստանում աճող խնդիր է, որը հիմնված է արմատացած գենդերային անհավասարության վրա 💻
Կանայք բախվում են կիբերհարձակման, սեքսիստական հարձակումների և առցանց ոտնձգությունների, որոնք խաթարում են ազատ արտահայտվելու և տեղաշարժվելու իրենց իրավունքները:
📌 Հիմնական կետեր
▪️ Առցանց չարաշահում գործող բռնարարը հաճախ դիմում է կնոջը նվաստացնելուն, քանի որ հասարակության մեջ կանացիությունը խոցելի է և կանացիության հիմքով կանայք հաճախ թիրախավորվում են: Օրինակ՝ բռնարարը կարող է հրապարակել կնոջ անձնական լուսանկարները՝ առանց նրա համաձայնության, կամ վիրավորական մեկնաբանություններ թողնել նրա նկարների տակ՝ նշելով նրա արտաքինի, հագուստի կամ այլ արտաքին հատկանիշների մասին:
▪️ Առցանց չարաշահումներ գործող բռնարարները մնում են անպատիժ: Իսկ կինը շարունակում է ապրել բռնության փակ շղթայում:
Մենք պետք է ստեղծենք ավելի ապահով տարածքներ, որտեղ կանայք կարող են ազատ արտահայտվել՝ առանց բռնության վախի: Ժամանակն է վերջ դնել առցանց բռնությանը և աջակցել թիրախավորված անձանց։
📢 Բարձրաձայնե՛ք
🛡️ Պայքարե՛ք ընդդեմ կիբերհարձակման
💬 Աջակցե՛ք տուժածներին