Հասկանալով սեռական ազատության և արժանապատվության դեմ ուղղված հանցագործությունները

Սեփական մարմինը տնօրինելու իրավունքի ու սեռական ազատության դեմ ուղղված հանցագործությունները խորապես ազդում են վերապրողների ֆիզիկական և հոգեկան առողջության վրա: Դրանք մարդու իրավունքների, այդ թվում՝ ֆիզիկական և մտավոր անձեռնմխելիության իրավունքի խախտում են, ինչպես նշված է ՀՀ Սահմանադրության մեջ։

Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը անդրադառնում է այս հանցագործություններին հատուկ գլխում, որը ներառում է այնպիսի հանցագործություններ, ինչպիսիք են սեռական բնույթի բռնի գործողությունները և գրումինգը:

Գրումինգի դիմող անձը՝ բռնարարը, փորձում է շահել անձի վտահությունը, ապա մեկուսացնել, մանիպուլացնել ու վերահսկել ու, ըստ ցանկության, շահագործել, այդ թվում՝ նաև սեռական բռնի գործողությունների դիմելու միջոցով:

Այս հանցագործություններից տուժածներին պետք է մասնագիտացված խնամք՝ նրանց կրած խորը հոգեբանական տրավման հաղթահարելու համար: Մասնագետները պետք է հասկանան այս տրավման և աջակցություն ցուցաբերեն՝ առանց վնասելու:

Եկե՛ք բարձրաձայնենք և աջակցենք սեռական ազատության և անձեռնմխելիության դեմ հանցագործություններից տուժող անձանց:

European Union in Armenia

Previous Խրախուսե՛նք կանանց առաջնորդել

Copyright © 2024 | Coalition to Stop Violence against Women NGO | All Rights Reserved