Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության միջազգային օր

Այսօր մենք նշում ենք հաշմանդամություն ունեցող անձանց, այդ թվում՝ կանանց և աղջիկների ուշագրավ տոկունությունը, ուժը և անգնահատելի ներդրումը մեր իրականության մեջ:

Սա նրանց ձեռքբերումներն ընդունելու և հասարակության բոլոր ասպարեզում իրենց իրավունքների և ընդգրկման պայքարի օր է:

Ահա մի քանի քայլեր, որոնցով կարող եք նպաստել այնպիսի միջավայրի ստեղծմանը, որտեղ յուրաքանչյուր կին և աղջիկ, անկախ կարողություններից, կարող են ապրել արժանապատիվ, ինքնավար կյանքով:

🌟 Աջակցե՛նք այն նախաձեռնություններին, որոնք հնարավորություն են տալիս հաշմանդամություն ունեցող կանանց և աղջիկներին իրականացնել իրենց երազանքներն ու հասնել իրենց նպատակներին:
🌟 Պայքարե՛նք բոլորի համար հավասար հնարավորություններ ապահովելուն նպաստող մատչելի առողջապահության, կրթություն, զբաղվածություն և հանրային տարածքների համար:
🌟 Իրազեկե՛նք հաշմանդամություն ունեցող կանանց և աղջիկների դիմագրաված եզակի մարտահրավերների և ներառական քաղաքականության ու պրակտիկայի իրականացման կարևորության մասին:

Եկե՛ք համախմբվենք՝ պաշտպանելու ներառականությունը, և երաշխավորելու, որ յուրաքանչյուր կին և աղջիկ կարող է բարգավաճել՝ անկախ կարողություններից:

European Union in Armenia

Previous Եկե՛ք խախտենք լռությունը

Copyright © 2024 | Coalition to Stop Violence against Women NGO | All Rights Reserved