Որպես հարցազրուցավար պրակտիկանտ՝ դուք առանցքային դեր կխաղաք OxYGen-ի կողմից ֆինանսավորվող նախագծում, որը վերնագրված է «Հանուն կանանց և աղջիկների համար բռնությունից ազատ կյանքի համար իրականացվող համապարփակ քաղաքականության ուղղությամբ»: Ծրագրի հիմնական նպատակն է մշակել և իրականացնել համապարփակ հետազոտություն՝ ուղղված կանանց և աղջիկների համար աջակցության ծառայությունների, ապաստարանների, աջակցության թեժ գծերի և իրավական միջոցների մատչելիության և արդյունավետության վերաբերյալ տվյալների հավաքագրմանը, որպես Հայաստանում գենդերային բռնության (ԳԲ) կանխարգելիչ միջոց: Ձեր պարտականությունները կներառեն սահմանված հարցման գործելակարգի (study protocol) համաձայն հարցազրույցներ անցկացնելը, ճշգրիտ և համապարփակ տվյալներ հավաքելու համար պատասխանողների հետ շփումը և հարցման պատասխանները ջանասիրաբար գրանցելը: Հարցման արդյունքում հավաքված պատկերացումները արժեքավոր տեղեկատվություն կտրամադրեն հետազոտվող բնակչության շրջանում կանանց նկատմամբ բռնության ենթարկվածների համար աջակցության ծառայությունների և իրավական միջոցների առկայության և տեղեկացվածության վերաբերյալ: Ընդհանուր առմամբ, այս պրակտիկան հնարավորություն է ընձեռում նպաստել Հայաստանում ԳԲՎ-ից տուժած կանանց և աղջիկների աջակցության համակարգերի և քաղաքականության բարելավմանը: Ձեր նվիրումն ու ջանքերը զգալիորեն կնպաստեն գենդերային հավասարության գործին՝ կանանց և աղջիկների համար ավելի ապահով միջավայր ստեղծելու միջոցով:
Պարտականություններ
- Իրականացնել հարցումներ՝ համաձայն սահմանված գործելակարգերի և սցենարների:
- Հավաքագրել 20 րոպե տևողությամբ հարցումներ՝ Երևանում 139 կանանց և/կամ Սպիտակում 106 կանանց հետ:
- Մասնակիցներին հստակ բացատրել հարցման նպատակներն ու ընթացակարգերը:
- Գրանցել ճշգրիտ և ամբողջական պատասխանները հարցումների տվյալների բազաներում և/կամ ձևաթղթերում:
- Ապահովել, որ գաղտնիությունը և էթիկական չափանիշները պահպանվեն հարցման ողջ ընթացքում:
- Մասնակիցների հարցումներին ու մտահոգություններին արձագանքել պրոֆեսիոնալիզմով:
- Հետևել հետազոտության ժամանակացույցին և քվոտաներին՝ բավարարելով կամ գերազանցելով արտադրողականության նշաձողը:
- Համագործակցել թիմի անդամների հետ խնդիրները լուծելու և հարցումների գործընթացները բարելավելու համար:
- Մասնակցել թրեյնինգներին՝ բարելավելու հարցազրույցի հմտություններն ու գիտելիքները:
- Պահպանել հետազոտության գործունեության և արդյունքների ճշգրիտ գրառումները:
Թեկնածուներին ներկայացվող պահանջները
- Ավագ դպրոցի դիպլոմ կամ համարժեք; լրացուցիչ շարունակական կրթություն կամ ուսուցում հարցումների հիման վրա իրականացվող հետազոտության ուղղությամբ առավելություն է:
- Գերազանց բանավոր հաղորդակցության հմտություններ՝ հնարավոր ռեսպոնդենտներին արդյունավետ ներգրավելու համար:
- Ձևավորված միջանձնային հաղորդակցության հմտություններ և տարբեր անձանց հետ շփվելու կարողություն:
- Ուշադրություն մանրուքներին և ճշգրտությանը հարցման պատասխանների գրանցման ժամանակ:
- Հարցման գործելակարգին հետևելու և էթիկական ուղեցույցներին հետևելու կարողություն:
- Հհամակարգիչներ և հետազոտական ծրագրեր գործածելու սահուն կարողություն; տվյալների մուտքագրման հմտությունների առկայությունը ցանկալի է:
- Աշխատանքային ժամերի ճկունություն:
- Միջավայրում ինքնուրույն արագ կողմնորոշվելու և որպես թիմի մաս աշխատելու ունակություն:
- Գաղտնիության պահպանման և մասնակիցների գաղտնիությունը հարգելու պարտավորություն:
Դիմելու համար գրեք մեզ
Դիմեք՝ ուղարկելով ձեր ռեզյումեն և մոտիվացիոն նամակը [email protected] հասցեին և պատճենը ուղարկեք [email protected]՝ թեմայի տողում նշելով աշխատանքի անվանումը:
Ներկայացման վերջնաժամկետն է 2024 թվականի մայիսի 10-ը, տեղական ժամանակով ժամը 18:00-ն: