Աշխատանքի հայտարարություն

Հաստիքը՝ Գրաֆիկ դիզայներ

Աշխատանքի ձևաչափ՝ առցանց

Դիմելու վերջնաժամկետ՝ փետրվարի 15, 2025թ․

Մենք փնտրում ենք ստեղծագործական և փորձառու գրաֆիկ դիզայներ մեր կողմից իրականացված հետազոտությունը ձևավորելու նպատակով։

Ընտանեկան բռնության իրավական մեխանիզմների և դրանց կիրառման վերաբերյալ հետազոտությունն իրականացվել է «Փոփոխելով ընտանեկան բռնության հարցերով օրակարգը Հայաստանում» ծրագրի շրջանակում։ 

Պարտականություններ՝

– Հետազոտության արդյունքների հիման վրա ինֆոգրաֆիկաների, տեսողական նյութերի և գրաֆիկական լուծումների ստեղծում:

– Հետազոտության ընդհանուր ոճային ձևավորում՝ հիմք ընդունելով ծրագրի բովանդակությունն ու նպատակները:

– Թվային և տպագրային նյութերի պատրաստում:

– Աշխատանք թիմի հետ՝ բովանդակության և դիզայնի համաձայնեցման համար:

– Ստեղծագործական մոտեցմամբ նորարարական լուծումների առաջարկ:

Պահանջներ՝

– Գրաֆիկ դիզայնի ոլորտում առնվազն 2 տարվա փորձ:

– Գրաֆիկական ծրագրերի (Adobe Illustrator, Photoshop, InDesign և այլն) գերազանց իմացություն:

– Ինֆոգրաֆիկաների և վիզուալ տվյալների ներկայացման փորձ:

– Ուշադրություն մանրամասներին և ստեղծագործական մտածողություն:

– Ժամանակացույցին հետևելու և միաժամանակ մի քանի նախագծի վրա աշխատելու կարողություն:

– Նախագծային պորտֆոլիո՝ կատարված աշխատանքների օրինակներով։

Պարտականություններին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ:

Դիմելու ընթացակարգ.

Դիմելու համար անհրաժեշտ է լրացնել հետևյալ հայտը ներբեռնելով CV-ն և պորտֆոլիոն, որը կընդգծի վերը նշված ոլորտում ունեցած փորձառությունը:

Նախորդ Անհատ խորհրդատու․ Հոդվածների և փոդքաստների մշակման լրագրող

Copyright © 2024 | Coalition to Stop Violence against Women NGO | All Rights Reserved