Աշխատանքի նկարագրություն Ծրագրի ընդհանուր վերահսկողություն և կառավարում,
Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի ամենօրյա աշխատանքի համակարգում
Աշխատանքի անվանումը Ծրագրի ղեկավար / Կոալիցիայի համակարգող
Գործատու

Ծրագրի անվանումը

Ծրագիրը ֆինանսավորող կառույց

Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիա

«Փոփոխելով ընտանեկան բռնության հարցերով օրակարգը Հայաստանում»

ՄԱԿ-ի Կանանց նկատմամբ բռնության դադարեցմանն ուղղված վստահության ֆոնդ (UN Trust Fund to End Violence against Women)

Պայմանագրի տևողությունը 2023 թ․ հուլիսի 1 – 2025 թ․ հուլիսի 31՝ երկարաձգման հնարավորությամբ
Աշխատաժամանակ 2023թ․ հուլիսի 1 – 2025 թ․ հուլիսի 31՝ 100% ներգրավվածություն, ճկուն աշխատանքային ժամեր
Հայտերի ներկայացման վերջնաժամկետ մինչև հաստիքի համալրումը

 Աշխատանքի նկարագրություն

Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան փնտրում է ֆեմինիստական արժեհամակարգով, ծրագրերի կառավարման հարուստ փորձով և տարբեր շահագրգիռ անձանց հետ հաղորդակցության ճկունությամբ օժտված թիմակցի, որը 2023թ․ հուլիսի 1 – 2025թ․ հուլիսի 31-ը ժամանակահատվածում կղեկավարի «Փոփոխելով ընտանեկան բռնության հարցերով օրակարգը Հայաստանում» ծրագիրը, ինչպես նաև կհամակարգի Կոալիցիայի ամենօրյա գործունեությունը։

Ակնկալվող գործառույթներ՝ որպես ծրագրի ղեկավար

  • Ծրագրի ընդհանուր վերահսկողության և ծրագրային գործողությունների ամենօրյա կառավարման ապահովում
  • Ծրագրում ընդգրկված կազմակերպությունների գործողությունների իրականացման վերահսկողություն, փոխգործակցության ապահովում
  • Ծրագրի շահագրգիռ կողմերի, Կոալիցիայի աշխատակազմի և տնօրենների խորհրդի հետ մշտական հաղորդակցություն, թիմային աշխատանքի ապահովում
  • Ծրագրի միջանկյալ, տարեվերջյան և եզրափակիչ բովանդադկային զեկույցների մշակում անգլերեն լեզվով
  • Ծրագրի ֆինանսական ընթացիկ հաշվարկների, ֆինանսական պլանավորման և մշտադիտարկման իրականացում, ամենօրյա կապ հաշվապահի հետ ընթացիկ փոխանցումների և ֆինանսական այլ հարցերի վերաբերյալ
  • Կիսամյակային և տարեկան ֆինանսական հաշվետվությունների վերահսկում
  • Ծրագրի արտաքին գնահատմանը և աուդիտին օժանդակություն
  • Ամենօրյա աշխատանք Կոալիցիայի հաղորդակցության պատասխանատուի, ծրագրի օգնականի և մշտադիտարկման ներքին փորձագետի հետ
  • Մասնակցություն Կոալիցիային առնչվող միջոցառումներին, այդ թվում՝ իրազեկող ակցիաներին, կարողությունների զարգացման դասընթացներին և ջատագովությանը
  • Մասնակցություն Կոալիցիայի աճին, տեսանելիությանը, շահերի պաշտպանությանը, ներքին և արտաքին զարգացմանը՝ որպես կանանց իրավունքների և գենդերային հարցերով զբաղվող ՀԿ-ների միասնություն:

Ակնկալվող լրացուցիչ գործառույթներ՝ որպես Կոալիցիայի համակարգող

  • Կոալիցիայի ներքին զարգացում, համակարգում, համերաշխության ապահովում, հաղորդակցության գերազանց ապահովում
  • Կոալիցիայի խորհրդի նիստերի պլանավորում և անցկացում, արձանագրությունների պատրաստում, արխիվացում և որոշումների կատարման հետևողականության ապահովում
  • Ֆինանսավորող կառույցների հետ կապ, ծրագրերի առաջարկների պատրաստում և ռեսուրսների հայթայթում՝ ըստ անհրաժեշտության
  • Կոալիցիայի ռազմավարական պլանավորումների կազմակերպում, անցկացում և մշտադիտարկում
  • Կոալիցիայի ջատագովական, իրազեկման զանազան գործողությունների կազմակերպում՝ ըստ անհրաժեշտության։

Պահանջվող գիտելիքներ և փորձառություն

  • Մագիստրոսի կամ համարժեք որակավորում՝  կառավարման, սոցիոլոգիական գիտությունների, մարդու իրավունքների ոլորտներում  կամ հարակից այլ ոլորտներում
  • Առնվազն չորս տարվա համապատասխան մասնագիտական ​​փորձ ծրագրի կառավարման ոլորտում՝ տեղական կամ միջազգային ՔՀԿ-ների հետ
  • Աշխատանքային փորձ գենդերային հարցերի ոլորտում
  • Հայերենի և անգլերենի գերազանց իմացություն
  • Հաղորդակցման և հանրային խոսքի գերազանց հմտություններ
  • Թիմը համակարգելու և ճկուն միջավայրում աշխատելու ունակություն
  • Ընդգծված միջանձնային և կազմակերպչական հմտություններ
  • Գիտելիք կանանց իրավունքների, գենդերային հավասարության և գենդերային բռնության հետ կապված հարցերի վերաբերյալ
  • Գենդերային զգայունություն և կանանց իրավունքների ոլորտում դրական փոփոխություն բերելու ցանկություն

Դիմելու կարգը

Խնդրում ենք մեզ ուղարկել ինքնակենսագրական, մոտիվացիոն նամակ և երկու երաշխավոր անձանց կոնտակտային տվյալներ՝  [email protected] էլեկտրոնային հասցեին։ Խնդրում ենք նամակի վերնագրում նշել պաշտոնի անվանումը։

Հայտերն ընդունվում են մինչև հաստիքի համալրումըԴիմումների մեծ քանակի պատճառով մենք կապ կհաստատենք միայն նրանց հետ, ովքեր կանցնեն հարցազրույցի փուլ:

    Դիմել օնլայն




    CV

    Նախորդ Հետազոտողի թափուր հաստիք՝ գենդերային զգայուն լուսաբանման ուղեցույցի մշակման համար

    Copyright © 2024 | Coalition to Stop Violence against Women NGO | All Rights Reserved