«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան հրավիրում է հետազոտողների՝ իրականացնելու ուսումնասիրություն «Գենդերային բռնության լուսաբանումը հայկական մեդիայում» թեմայով և մշակելու գենդերային բռնության զգայուն լուսաբանման ուղեցույց՝ լրագրողների համար։
Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան հայտարարում է հետազոտողի մրցույթ | |
Հետազոտության նպատակը | Իրականացնել ուսումնասիրություն «Գենդերային բռնության լուսաբանումը հայկական մեդիայում» թեմայով և մշակել գենդերային բռնության զգայուն լուսաբանման ուղեցույց լրագրողների համար |
Գործատու | «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիա |
Հետազոտության տևողություն | հունիս – սեպտեմբեր, 2021թ․ |
Դիմումների վերջնաժամկետ | մայիսի 17, 2021թ․ |
Հետազոտության նպատակների ներկայացում
«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան նախատեսում է իրականացնել ուսումնասիրություն «Գենդերային բռնության լուսաբանումը հայկական մեդիայում» թեմայով և մշակել գենդերային բռնության զգայուն լուսաբանման ուղեցույց լրագրողների համար։
Հետազոտության շրջանակներում անհրաժեշտ է՝
- Մշտադիտարկել հայկական մեդիա դաշտը՝ պարզելու համար, թե ինչպես է գենդերային բռնությունը լուսաբանվում հայաստանյան մեդիա համատեքստում
- Կազմել շահագրգիռ կողմերին ուղղված առաջարկություններ մեդիա դաշտի գենդերազգայունության բարելավման նպատակով
- Մշակել լրագրողների համար նախատեսված ուղեցույց՝ գենդերային բռնության զգայուն լուսաբանման թեմայով։
Պահանջվող որակավորումներ և հմտություններ
- Լրագրողի, մարդու իրավունքների, գենդերային ուսումնասիրությունների կամ հարակից գիտությունների մագիստրոսի աստիճան
- Հետազոտություններ իրականացնելու և վերլուծելու փորձ
- Ուղեցույցներ մշակելու փորձ
- Նվազագույնը երեք տարվա աշխատանքային փորձ մարդու իրավունքների ոլորտում
- Մշտադիտարկում իրականացնելու և տվյալներ հավաքագրելու հմտություններ
- Վերլուծական և հետազոտական կարողություններ ու հմտություններ
- Հայերենի գերազանց իմացություն
- Տարբեր կառույցների հետ հաղորդակցման գերազանց հմտություններ
- Ինչպես անհատական, այնպես էլ թիմային աշխատելու հմտություններ
- Արդյունավետ և ճկուն աշխատելու պատրաստակամություն և կարողություն
- Հայաստանում կանանց իրավունքների ոլորտում առկա հիմնահարցերի իմացություն:
Դիմելու ընթացակարգ
Ուղարկեք Ձեր CV-ն, կատարված հետազոտությունների կամ հոդվածների օրինակները և երկու կոնտակտային անձանց տվյալներ [email protected] հասցեին՝ նամակի վերնագրում նշելով «Դիմում հետազոտողի թափուր հաստիքի համար»:
Դիմումների վերջնաժամկետը մայիսի 17-ն է: Ուշացած դիմումները չեն քննարկվի: Հաշվի առնելով դիմումների քանակը՝ կազմակերպությունը կապ կհաստատի միայն հարցազրույցի փուլ անցած դիմորդների հետ:
Ծրագիրն իրականացվում է «Կվիննա տիլլ Կվիննա» շվեդական ֆոնդի ֆինանսական աջակցությամբ։