Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան հայտարարում է հետազոտողի մրցույթ
Հետազոտության նպատակը Իրականացնել համապարփակ ուսումնասիրություն համավարակի ազդեցության վերաբերյալ կանանց իրավունքների վրա
Գործատու «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիա
Հետազոտության տևողություն մայիս–օգոստոս,2021թ․
Դիմումների վերջնաժամկետ ապրիլի 30, 2021թ․

 Հետազոտության նպատակների ներկայացում

«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան նախատեսում է իրականացնել համապարփակ հետազոտություն համավարակի ազդեցության վերաբերյալ՝ կանանց իրավունքների վրա։

Հետազոտության շրջանակներում անհրաժեշտ է՝

  • Հետազոտել համավարակի ազդեցությունը Հայաստանում կանանց իրավունքների վրա՝ոլորտային մասնագետների և կանանց թիրախ խմբերի հետ խորքային հարցազրույցների ու խմբային քննարկումների, ինչպես նաև առկա փաստաթղթերի ու վիճակագրության ուսումնասիրման միջոցով․
  • Ուսումնասիրել համավարակի ընթացքում պետության արձագանքը կանանց խոցելի խմբերի պաշտպանության ուղղությամբ․
  • Կազմել առաջարկություններ ճգնաժամային իրավիճակներում աջակցության գենդերազգայուն ծրագրերի իրականացման վերաբերյալ․
  • Կազմել կատարված աշխատանքն ամփոփող զեկույց և ներկայացնել այն շահագրգիռ կողմերին։

Պահանջվող որակավորումներ և հմտություններ

  • Սոցիոլոգիայի, մարդու իրավունքների, գենդերային ուսումնասիրությունների կամ հարակից գիտությունների մագիստրոսի աստիճան
  • Հետազոտություններ իրականացնելու և վերլուծելու փորձ
  • Նվազագույնը երեք տարվա աշխատանքային փորձ մարդու իրավունքների ոլորտում
  • Հարցազրույցներ վարելու և տվյալներ հավաքագրելու հմտություններ
  • Վերլուծական և հետազոտական կարողություններ ու հմտություններ
  • Հայերենի գերազանց իմացություն
  • Տարբեր կառույցների հետ հաղորդակցման գերազանց հմտություններ
  • Ինչպես անհատական, այնպես էլ թիմային աշխատելու հմտություններ
  • Արդյունավետ և ճկուն աշխատելու պատրաստակամություն և կարողություն
  • Հայաստանում կանանց իրավունքների ոլորտում առկա հիմնահարցերի իմացություն:

Դիմելու ընթացակարգ 

Ուղարկեք Ձեր CV-ն, կատարված հետազոտությունների կամ հոդվածների օրինակները և երկու կոնտակտային անձանց տվյալներ [email protected] հասցեին՝ նամակի վերնագրում նշելով «Դիմում հետազոտողի թափուր հաստիքի համար»:

Դիմումների վերջնաժամկետը ապրիլի 30-ն է: Ուշացած դիմումները չեն քննարկվի: Հաշվի առնելով դիմումների քանակը՝ կազմակերպությունը կապ կհաստատի միայն հարցազրույ­ցի փուլ անցած դիմորդների հետ:

Ծրագիրն իրականացվում է Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստանի ֆինանսական աջակցությամբ։

    Դիմել օնլայն




    CV

    Copyright © 2024 | Coalition to Stop Violence against Women NGO | All Rights Reserved