Հայերեն

«Բռնության ենթարկված կանանց՝ արդարադատության մատչելիության իրավունքը Հայաստանի Հանրապետությունում» զեկույցի նպատակն է գնահատել, թե Հայաստանի Հանրապետությունում որքանով է պաշտպանված բռնության ենթարկված կանանց՝ արդարադատության մատչելիության իրավունքը։ Զեկույցում անդրադարձ է արվում մինչդատավարական և դատավարական փուլերում բռնության ենթարկված կնոջ նկատմամբ պետական մարմինների վերաբերմունքին՝ ոստիկանից մինչև դատական վճիռ կայացնող, ինչպես նաև արդարադատություն հաստատելու ճանապարհին առկա մարտահրավերներին։ 

Այդ նպատակին հասնելու համար 2021-2022 թվականներին մշտադիտարկվել են ընտանեկան բռնության դատական գործերի նիստերը, և ուսումնասիրվել են ընտանեկան բռնության գործերով 2018-2022 թվականներին կայացված դատական ակտերը։ Իսկ մինչդատավարական փուլում առկա խնդիրները բացահայտելու նպատակով խորքային հարցազրույցներ են անցկացվել ընտանեկան բռնության ենթարկված կանանց հետ։

Այսպիսով, հնարավորություն է ստեղծվել բացահայտելու իրավակիրառ պրակտիկայում ընտանեկան բռնության գործերով քրեական
պատասխանատվության կիրառման առանձնահատկությունները, քրեական հետապնդման միտումներն ու ձևավորված դատական պրակտիկան։ 

«Բռնության ենթարկված կանանց՝ արդարադատության մատչելիության իրավունքը Հայաստանի Հանրապետությունում» զեկույցին կարող եք ծանոթանալ այստեղ։