On October 1, 2010, 20-year-old Zaruhi Petrosyan died as a result of a brutal beating. Zaruhi’s case was certainly not the only one in Armenia, but it was a precedent, as it contributed to raising the profile of domestic violence in Armenia as a manifestation of systemic violence against women, to the decoding and coverage of hidden domestic violence cases in our society by the media, and to raising awareness of this phenomenon among citizens. After the incident, 7 organizations concerned with this issue united and, through joint efforts and on a voluntary basis, created the “Coalition Against Violence Against Women.”
1. Տրամադրում է 24-ժամյա թեժ գիծ (099 88 78 08), սոցիալական ծառայություններ, հոգեբանական խորհրդատվություն, 2 ապահով տուն, իրավաբանական օգնություն, կյանքի և ծնողական հմտությունների կրթություն և տնտեսական հզորացման հաջողված ծրագիր՝ ընտանեկան բռնություն վերապրածների համար, 2. Պաշտպանում է կանանց իրավունքները և համախմբում համայնքները՝ փոխելու անհատական գիտելիքներն ու վերաբերմունքը կանանց նկատմամբ բռնության վերաբերյալ, 3. Աշխատում է ինստիտուցիոնալ մակարդակում՝ ստեղծելով համայնքահեն պաշտպանության և հաշվետվողականության համակարգեր, բարձրացնելով որոշում կայացնողների կարողությունները և աջակցում է բազմաոլորտ քաղաքականությունների, գործողությունների ծրագրերի և օրենսդրության իրականացմանը:
1. Ֆեմինիստական իրավապաշտպան կազմակերպություն է, որը տրամադրում է ապահով տարածք կանանց տարբեր խմբերի համար, 2. Տրամադրում է անվճար իրավաբանական խորհրդատվություն կանանց (թեժ գիծ 093948886), 3․ Զբաղվում է կանանց սեռական և վերարտադրողական առողջության և իրավունքի խթանումով, կանանց պաշտպանությունով գենդերային խտրականությունից և բռնությունից, ինչպես նաև կանայք, խաղաղություն և անվտանգություն օրակարգի խթանումով, 4. Ջատագովության աշխատանք պետական ինստիտուտների հետ՝ օրենքների և քաղաքականությունների գենդերազգայունությունն ապահովելու նպատակով։
Աջակցում է սեռական բռնության եւ ոտնձգության ենթարկված բոլոր անձանց՝ անկախ տարիքից, սեռից, գենդերային ինքնությունից, ազգային և այլ պատկանելությունից: 1. Տրամադրում է անվճար սոցիալական, հոգեբանական, իրավաբանական, փաստաբանական խորհրդատվություն, ապահովում է դատական ներկայացուցչություն: 24/7 ռեժիմով գործում է Թեժ գիծ ծառայություն` 077 99 12 80 2․ Իրականացնում է շահերի պաշտպանություն ՀՀ-ում սեռական բռնության եւ ոտնձգության հիմնախնդիրների հաղթահարման պետական քաղաքականության եւ ուղղորդման մեխանիզմների ձևավորման ու օրենսդրական բացերի լրացման շուրջ: 3․ Զբաղվում է ՀՀ ամբողջ տարածքում սեռական բռնության եւ ոտնձգության հիմնախնդիրների վերաբերյալ իրազեկվածության բարձրացմամբ: Դասընթացներն ուղղված են պետական և ոչ պետական կառույցների տարբեր մասնագետների, մասնավորապես, սոցիալական աշխատողների, հոգեբանների, փաստաբանների վերապատրաստելուն՝ սեռական բռնության և ոտնձգության դեպքերի նույնականացման և դրանց հետ աշխատելու վերաբերյալ: ․Իրազեկումներն ուղղված են հասարակության ավելի լայն շրջանակներում, ինչպիսիք են ուսանողները, համայնքի տարբեր կարգավիճակ ունեցող անձինք և այլն, իրազեկումներ անելուն սեռական բռնության և ոտնձգության երևույթների վերաբերյալ:
1․ Կանանց և երեխաների իրավունքների պաշտպանություն և ջատագովություն, նրանց նկատմամբ գենդերային հիմքով բռնության, մասնավորապես՝ ընտանեկան/սեռական բռնության կանխարգելում, թեժ գիծ 077 570 870, 2․ Կանանց կարողությունների զարգացում ու աշխատանքային իրավունքների պաշտպանություն, տնտեսական զորեղացում ու ֆինանսական անկախության ձեռքբերում, աշխատաշուկայում, կրթական և ձեռնարկատիրական ոլորտներում կանանց ներգրավվածության խթանում, 3․ Կանանց մասնակցության խթանում քաղաքական որոշումների կայացմանը, հատկապես տեղական մակարդակում:
Անվճար իրավաբանական, հավասարը՝ հավասարին, սոցիալական աշխատողի և հոգեբանական խորհրդավտության տրամադրում ԼԳԲՏ անձանց և նրանց ընտանիքի անդամներին, 2․ ԼԳԲՏ անձանց մարդու իրավունքների խախտումների մշտադիտարկում, 3․ Սեռական կողմնորոշման և գենդերային հիմքով բռնությունն ու խտրականությունը բացառելու և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում ջատագովություն (թեժ գիծ 033 522 533))։
Մշտադիտարկում է կանանց նկատմամբ բռնության գործերով դատական նիստերը, 2․ Նպաստում է կանանց իրավունքների վերաբերյալ հանրային իրազեկվածությանը: 3․ Աջակցում է պետական մարմիններին իրականացնել օրենսդրական բարեփոխումներ։
1․ ՄԻԱՎ-ով ապրող անձնանց խնամքի և աջակցության տրամադրում (սոցիալ-հոգեբանական աջակցություն, իրավաբանական խորհրդատվություն, հավասարը՝ հավասարին խորհրդատվություն), թեժ գիծ՝ 098 66 33 83, 2․Ներարկային թմրամիջոց գործածող անձանց շրջանում վնասի նվազեցմանն ուղղված ծառայությունների տրամադրում (ներարկիչի, սպիրտային խծուծի, պահպանակի տրամադրում, սոցիալ-հոգեբանական աջակցություն, իրավաբանական խորհրդատվություն, հավասարը՝ հավասարին խորհրդատվություն, մեթադոնային փոխարինող բուժման ծրագրում ընդգրկման աջակցություն) , ՄԻԱՎ-ի ինքնաթեստավորում, 3․ Պալիատիվ խնամքի և արդյունավետ ցավազրկման կարիք ունեցող պացինտներին և բուժաշխատողներին իրավական խորհրդատվության և աջակցության տրամադրում, թեժ գիծ՝ 094 422922։
1. Հաշմանդամություն ունեցող կանանց զորեղացում, առաջնորդության հմտությունների ձևավորում, մասնագիտական կրթություն, 2. Հաշմանդամություն ունեցող կանանց սեռական և վերարտադրողական առողջության ուսուցանում, 3. Հաշմանդամություն ունեցող անձանց կրթության, անկախ կյանքի, զբաղվածության և քաղաքական մասնակցության իրավունքների խթանում, 4. Հայաստանում ներառական, գենդերազգայուն և մարդու իրավունքների վրա հիմվնած օրենսդրության և քաղաքականության մշակման, ընդունման ու կիրարկման ջատագովում։
Լոռու մարզի կանանց, երեխաների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպություն է որը, 1․ Տրամադրում է անվճար սոցիալական, հոգեբանական և իրավաբանական խորհրդատվություն և աջակցություն, 2․ Իրականացնում է տարաբնույթ դասընթացներ և հանդիպումներ կանանց նոր գիտելիքներ փոխանցելու, նրանց տնտեսապես անկախ և հզոր դարձնելու համար, 3․ Գործում է «Կանանց ակումբ» կանանց և աղջիկների համար նոր հմտություններ ձեռք բերելու և ժամանց ապահովելու համար, 4․Գործում է թեժ գիծ ընտանեկան բռնության ենթարկված կանանց համար՝ 099252017:
1. Տեղահանված կանանց իրավունքների պաշտպանություն, 2. Տեղահանված կանանց ինտեգրման աջակցություն Հայաստանում և Արցախում, 3. Գենդերային հավասարության խթանում։
In case of domestic violence:
In case of sexual violence:
Copyright © 2024 | Coalition to Stop Violence against Women NGO | All Rights Reserved