Նոյեմբերի 25-ին նվիրված ցուցադրության հրավեր

Հոկտեմբեր 29, 2018

«Ըննդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան» հրավիրում է կանանց և աղջիկների դեմ բռնության թեմաներով ստեղծագործող արվեստագետներին՝ մասնակցելու  «Կանանց դեմ ուղղված բռնության միջազգային օրվան»՝ նոյեմբերի 25-ին նվիրված ցուցադրությանը։ Ցուցադրությունը կկայանա Երևանի կենտրոնական պուրակներից մեկում /ԱԺ-ի մերձակա այգի, «Սիրահարների պուրակ», «Ազատության հրապարակ»/։ Մասնակցության համար խնդրում ենք  դիմել մեզ մինչև նոյեմբերի 16-ը, հետևյալ հասցեով՝  [email protected], վերնագրում նշելով «ցուցադրություն» բառը։ «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան» տրամադրում է  աջակցություն՝ արվեստագետների աշխատանքների տպագրության և այլ տեխնիկական այլ խնդիրների լուծման համար։

«Կանանց դեմ ուղղված բռնության միջազգային օրվա»՝  նոյեմբերի 25-ի խորհուրդը

 

«Ընդդեմ գենդերային բռնության 16-օրյակ»-ը համաշխարհային շարժում է, որն ուղղված է կանանց դեմ բռնության բոլոր ձևերի վերացմանը: Նոյեմբերի 25-ից մինչև դեկտեմբերի 10-ն անցկացվող միջոցառումների շրջանակում մարդկությունը  համատեղում է իր ջանքերն ըննդեմ գենդերային բռնության։ Քարոզարշավը տարեցտարի նոր թափ է ստանում, 16-օրյակի  շրջանակներում ակտիվիստները, գիտնականները և քաղաքական գործիչները միավորվում են՝ պայքարելու գենդերային հիմքով բռնության  դեմ։ 1991 թվականից ի վեր, բազմաթիվ երկրների ակտիվ խմբեր իրականացնում  են  «Ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16-օրյակի» համամոլորակային քարոզարշավներ։ Հայաստանն այդպիսի արշավներ իրականացնում  է 2001 թվականից և նպատակադրվել է բարձրացնել գենդերային բռնության և նրա բոլոր տարատեսակների մասին բնակչության իրազեկությունը, բացահայտել Հայաստանում կանանց իրավունքների չճանաչված խախտումները և փոխել վերաբերմունքը կանանց և աղջիկների դեմ ուղղված բռնության նկատմամբ։

 

      Քարոզարշավը ներառում է հետևյալ հիշարժան օրերը՝

  • նոյեմբերի 25 – Կանանց դեմ ուղղված բռնության վերացման միջազգային օր,
  • նոյեմբերի 29 – Կին իրավապաշտպանների միջազգային օր,
  • դեկտեմբերի 1 – ՁԻԱՀ-ի համաշխարհային օր,
  • դեկտեմբերի 2 – Ստրկության վերացման միջազգային օր,
  • դեկտեմբերի 6 – Մոնրեալի սպանդի տարելից
  • դեկտեմբերի 10 – Մարդու իրավունքների միջազգային օր։
Նախորդ Արմենիա Հ/Ը ընդունել է սխալն ու հավաստիացրել, որ հետամուտ է լինելու իր եթերում գենդերային հավասարության ապահովմանը

Copyright © 2024 | Coalition to Stop Violence against Women NGO | All Rights Reserved