Դեկտեմբերի 10-ին Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան Միսակ Մանուշյանի այգում կազմակերպեց «Արի՛, վառիր քո լույսը» և «Արի՛ կարենք պատմության քո պատառիկը» միջոցառումները։
Նպատակն էր խորհրդանշել ուժն ու համերաշխությունը գենդերային հիմքով բռնության դեմ պայքարում։ Այգու ծառերից կախվեցին ուղերձներ, որոնք խորհրդանշում են խաղաղության և բռնությունից զերծ կյանքի նկատմամբ նվիրվածությունը։