Կանանց նկատմամբ գենդերային հիմքով խտրականության, կանանց իրավունքների ոտնահարման դեպքերը շարունակում են համատարած բնույթ կրել Հայաստանում։ Սա, նախևառաջ, պայմանավորված է նրանով, որ դեռևս հաղթահարված չեն կանանց նկատմամբ առկա կարծրատիպերը։ Մյուս կողմից էլ պետությունն առ այսօր միասնական պետական քաղաքականություն չի վարում՝ կարծրատիպերի հաղթահարման, կանանց նկատմամբ գենդերային հիմքով խտրականության բոլոր ձևերի կանխարգելման, կանանց իրավունքների ոտնահարումների կանխարգելման և դրանց հաղթահարման ուղղությամբ։
Կիսամյակային լրաթերթում հակիրճ ձևով ամփոփված է 2019-ի առաջին կիսամյակում Կոալիցիայի ծավալած գործունեությունը՝ ըստ ռազմավարական ուղղությունների։
Կիսամյակային լրաթերթ 2019 թ․
Ներբեռնել PDF ՖայլըCopyright © 2024 | Coalition to Stop Violence against Women NGO | All Rights Reserved