Հայերեն

    ԸՆՏԱՆԵԿԱՆ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԱՐՁԱԳԱՆՔՄԱՆ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐՆ ՈՒ ԲԱՑԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ

     

    Սույն հետազոտության ընթացքում ներկայացվում են բազմաթիվ օրինակներ՝ «Կանանց աջակցման կենտրոն» եւ «Կանանց ռեսուրսային կենտրոն» հասարակական կազմակերպությունների աշխատանքի հիման վրա: Այդ օրինակները մատնանշում են համակարգում առկա բացերը: Այս փաստաթղթում առկա բացերի եւ մարտահրավերների լուծման նպատակով ներկայացվում են առաջարկներ՝ հիմնված տեղական եւ միջազգային լավագույն փորձի վրա: Հայաստանը կարիք ունի կիրառելու լավագույն փորձը՝ պաշտպանելու ընտանեկան բռնության ենթարկված անձանց, կանխելու ընտանեկան բռնության դրսեւորումներն ու առաջացող հետեւանքները, նաեւ՝ ընտանեկան բռնության դեմ պայքարն իրականացնելու ինչպես պետական, այնպես էլ հասարակական մակարդակներով։
    Ընտանեկան բռնության դեմ պայքարելու եւ այն նվազեցնելու համար անհրաժեշտ է համակարգային մոտեցում: Ընտանեկան բռնությունը տեղի է ունենում այն միջավայրում, որտեղ շրջապատը թույլ է տալիս եւ նույնիսկ աջակցում է այդպիսի բռնությանը: Այսպիսով՝ դա համակարգային խնդիր է եւ անհրաժեշտ է հաշվի առնել համակարգի բոլոր օղակները։
    Նշված մոտեցումը մասնագետներն անվանում են բազմաոլորտային, համակարգված արձագանք ընտանեկան բռնությանը։
    Այդ արձագանքը պահանջում է պետական մարմինների ջան­քերի ներդրում՝ համապատասխան վերապատրաստումների, օրենսդրական փոփոխությունների եւ բազմազան համայնքային ծառայությունների ներդրմամբ։
    Հետազոտությունը հասանելի է նաև անգլերեն լեզվով։