Հայերեն

     

    «Խնդիրներ և խորհուրդներ կանանց նկատմամբ ընտանեկան և սեռական բռնության թեմայի լուսաբանման վերաբերյալ» լրագրողների համար ձեռնարկը կազմվել է որպես կանանց նկատմամբ ընտանեկան և սեռական բռնությունը թեմայի պրոֆեսիոնալ լուսաբանման համար օգտակար գրականություն հայաստանյան զանգվածային լրատվամիջոցների, լրագրողների և խմբագիրների համար։

    Ձեռնարկը կազմելու նպատակով «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան ուսումնասիրել է միջազգային մասնագետների վերլուծություններն ու խորհուրդները, ինչպես նաև մշտադիտարկել և վերլուծել է 2019-2020 թվականներին հայաստանյան զանգվածային լրատվական միջոցներում կանանց նկատմամբ ընտանեկան և սեռական բռնությանն առնչվող խնդիրների լուսաբանումը։

    Ընդհանուր առմամբ դիտարկվել է հայաստանյան ավելի քան 300 լրատվամիջոցում հրապարակված 739 նյութ, որոնցից 475-ը կանանց նկատմամբ սեռական բռնության, իսկ 264-ը՝ կանանց նկատմամբ ընտանեկան բռնության վերաբերյալ։

    Վերլուծության արդյունքում վեր են հանվել խնդիրներ և դրանց հիման վրա մշակվել են խորհուրդներ հայաստանյան զանգվածային լրատվամիջոցների, խմբագիրների և լրագրողների համար՝ հաշվի առնելով նաև միջազգային փորձը։ Ձեռնարկում նաև ներառված են ոլորտին առնչվող գերատեսչությունների, հասարակական կազմակերպությունների տվյալները, որոնք կօգնեն լրագրողներին հեշտությամբ կողմնորոշվել, թե ում հետ կապվել թեմայի վերաբերյալ նյութ պատրաստելիս։

    «Կանանց նկատմամբ ընտանեկան և սեռական բռնության վերաբերյալ հայաստանյան ԶԼՄ-ներում 2019-2020 թվականներին» վերլուծությանը կարող եք ծանոթանալ այստեղ։