Հայերեն

    Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի անդամ Կանանց իրավունքների տունը հայտարարում է «Ընտանեկան բռնություն» թեմայով վերապատրաստումներ իրականացնող մասնագետի մրցույթ։

    Դիմելու համար անհրաժեշտ է լրացնել գնային առաջարկը և ուղարկել [email protected] հասցեին PDF տարբերակով՝ ստորագրված և կնքված (կնիքի առկայության դեպքում) մինչև 2023թ.-ի օգոստոսի 10-ը ներառյալ։

    Գնային առաջարկը կարող եք ներբեռնել`  այստեղ։

    Կազմակերպության և ծրագրի մասին հակիրճ նկարագիրը կարող եք տեսնել այստեղ։ 

    Մրցույթը հայտարարվում է «Փոփոխելով ընտանեկան բռնության հարցերով օրակարգը Հայաստանում» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է «Կանանց դեմ բռնության վերացման ՄԱԿ-ի հավատարմագրային հիմնադրամ»-ի և Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի հետ համատեղ։