Հայերեն

Նախորդ շաբաթ Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի անդամները մասնակցեցին ՄԱԿ-ի Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման Կոմիտեի կողմից Հայաստանին ուղղված առաջարկների մշտադիտարկման և պետության կողմից դրանց իրականացմանը միտված ադվոկացիայի առցանց դասընթացին: Երկօրյա դասընթացի նպատակն էր զարգացնել Կոալիցիայի անդամ կազմակերպությունների կարողությունները՝ միտված ՄԱԿ-ի մոնիթորինգային մարմինների կողմից կանանց իրավունքներին վերաբերող առաջարկների մշտադիտարկմանը և պետությանն ուղղված ադվոկացիային՝ դրանց պատշաճ իրականացման համար:

Հանդիպումը վարեց International Women’s Rights Action Watch Asia Pacific (IWRAW Asia Pacific)-ի փորձագետները: Կազմակերպությունը շուրջ 20 տարի աջակցում է Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման կոնվենցիայի շրջանակներում ադվոկացիա իրականացնող կազմակերպություններին՝ հանդիսանալով միջնորդ Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման Կոմիտեի և կազմակերպությունների միջև:

Հանդիպման արդյունքում Կոալիցիայի անդամները մշակեցին ռազմավարություն, պետությանն ուղղված առաջարկների իրականացումն առավել արդյունավետ դարձնելու համար:

Դասընթացը կազմակերպվել է «Փոփոխելով ընտանեկան բռնության հարցերով օրակարգը Հայաստանում» ծրագրի շրջանակներում, որn իրագործվում է Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի և նրա անդամ կազմակերպությունների կողմից, ֆինանսավորվում է UN Trust Fund to End Violence against Women-ի կողմից։