Հայերեն

    ՍՏԱՄԲՈՒԼՅԱՆ ԿՈՆՎԵՆՑԻԱ. ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՌՈՏԱԳԻՐ

    Սույն համառոտագիրը ամփոփ կերպով ներկայացնում է « Կանանց նկատմամբ բռնության եւ ընտանեկան բռնության կանխարգելման եւ դրա դեմ պայքարի մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի (Ստամբուլյան կոնվենցիա) նպատակը, վավերացման հաջողված օրինակները, Հայաստանում Կոնվենցիայի շուրջ ստեղծված իրավիճակն ու հիմնավորումներ, թե ինչու պետք է վավերացնել այն։

    Կոնվենցիայի վավերացումը պետությանը տալու է ճանապարհային քարտեզ եւ աջակցության մեխանիզմեր՝ կատարելագործելու ընտանեկան բռնության կանխարգելում ու նպաստելու է դրա վերացմանը։

    Ամփոփաթերթի հավելվածում հստակ հակափաստարկներով անդրադարձ է կատարվել այն բոլոր շահարկումներին, որոնք տարբեր խմբերի կողմից շրջանառվում եւ վերագրվում են Կոնվենցիային։

                                                                       Համառոտագիրը հասանելի է նաև անգլերեն լեզվով։