Հայերեն

    Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան հրավիրում է Ձեզ մասնակցելու «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին» ՀՀ օրենքի վերաբերյալ հետազոտության ներկայացմանը։

    Միջոցառումը տեղի կունենա ս.թ. հունվարի 25-ին, ժամը` 11:00-ին, ԴաբըլԹրի բայ Հիլթոն Երևան հյուրանոցի Փարիզ սրահում (Գրիգոր Լուսավորիչ 4/2, ք. Երևան, Հայաստան):

    Սույն իրավական–հետազոտական վերլուծության նպատակն է իրականացնել համապարփակ ուսումնասիրություն «Կանանց և տղամարդկանց միջև հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին» ՀՀ օրենքի դրույթների և դրանց կիրառման վերաբերյալ՝ վեր հանելով իրավական բացերն ու խնդիրները:

    Վերլուծության արդյունքում կատարվել են առաջարկություններ՝ օրենսդրության և դրանով պայմանավորված իրավակիրառ պրակտիկայի բարելավման ուղղությամբ, որոնք կարող են օգտակար լինել ոլորտի քաղաքականությունը մշակող դերակատարների և որոշում կայացնող մարմինների համար:

    Օրակարգ

    11:00 – 11:10 – Գրանցում
    11:10 – 11:20 – Ողջույնի խոսք (Աննա Նիկողոսյան, Ծրագրերի համակարգող, Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիա)
    11:20 -12:20-Հետազոտության ներկայացում, «Կանանց և տղամարդկանց միջև հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին» ՀՀ օրենքի վերաբերյալ հետազոտություն (Նարինե Ալեքսանյան, Իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ)
    12:20 – 12:50– Քննարկում