Հայերեն

    2021թ․ դեկտեմբերի 9-ին, Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան ներկայացրեց «Կանանց նկատմամբ բռնության լուսաբանումը հայաստանյան ԶԼՄ-ներում 2019-2020 թվականներին» մեդիա հետազոտությունը, ինչպես նաև «Խնդիրներ և խորհուրդներ կանանց նկատմամբ ընտանեկան և սեռական բռնության թեմայի լուսաբանման վերաբերյալ» ուղեցույցը։ Հեղինակներ՝ Զարուհի Հովհաննիսյան և Արման Ղարիբյան։
    Հետազոտության շրջանակներում ուսումնասիրվել են կանանց նկատմամբ ընտանեկան և սեռական բռնության թեմայի լուսաբանման միտումները հայաստանյան ԶԼՄ-ներում 2019-2020 թվականների ընթացքում, վերհանվել են դրանց հետ կապված էթիկական և այլ խնդիրները, կազմվել է ընտանեկան և սեռական բռնության լուսաբանման ուղեցույց լրագրողների և բոլոր շահագրգիռ կողմերի համար։
    Կանանց նկատմամբ ընտանեկան և սեռական բռնության թեման առավել զգայուն և հետևողականորեն լուսաբանող լրագրողները ստացել են շնորհակալագրեր։

    Շնորհակալագրերը հանձնվեցին medialab.am և daphne.am կայքերի գլխավոր խմբագիր Մարիաննա Գրիգորյանին, Մեդիալաբի թղթակից Ռոզա Հովհաննիսյանին, Kalemon.am-ի հիմնադիր և լրագրող Հասմիկ Հովհաննիսյանին և Առավոտ օրաթերթի լրագրող Նելլի Բաբայանին։
    Created with RNI Films app. Preset ‘Kodak Ektar 100 Cool Fade’