Հայերեն

 

Աշխատանքի նկարագրություն Ադմինիստրատիվ նախաձեռնողականություն և  նյութատեխնիկական աջակցության տրամադրում՝ ծրագրի բոլոր գործողությունների ամենօրյա իրականացման ընթացքում. ծրագրի մշտական տեսանելիության և հաղորդակցության ապահովում 
Աշխատանքի անվանումը Ծրագրի օգնական/կապի պատասխանատու
Գործատու

Ծրագրի անվանումը

Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիա 

«Կին իրավապաշտպանները քայլեր են ձեռնարկում ընդդեմ  գենդերային բռնության՝ Հայաստանում»

Պայմանագրի տևողությունը 2020 թվականի հուլիսի 10 – 2022 թվականի հունվարի 31 
Աշխատաժամանակ 60% ներգրավվածություն
Հայտերի ներկայացման վերջնաժամկետ Հուլիսի 1, 2020

 

Աշխատանքի նկարագրություն

 

  • Ծրագրի ղեկավարին պրակտիկ աջակցության ցուցաբերում` ծրագրի բոլոր գործողությունների հանապազօրյա իրականացման ընթացքում և ավելի ընդհանուր բնույթի վարչական հարցերով պատասխանատվության ստանձնում
  • Բովանդակային զեկույցի համար անհրաժեշտ նյութերի և տվյալների հավաքագրում
  • Ծրագրին առնչվող բոլոր հանդիպումների արձանագրությունների կազմում
  • Օգնություն արտաքին և ներքին հանդիպումների կազմակերպման հարցերում
  • Ծրագրի հետ կապված բոլոր նյութատեխնիկական խնդիրների կատարում
  • Գրասենյակի սպասարկման և անվտանգության հետ կապված խնդիրների ապահովում
  • Սարքավորումների, պարագաների և ծառայությունների գնումների կազմակերպում
  • Դատական ​​նիստերի, սեմինարների, մամուլի ասուլիսների, հանրային արշավների և այլ միջոցառումների կազմակերպման, ինչպես նաև՝ գենդերային բռնության հիմքով դատական նիստերին մասնակցության ապահովում
  • Ծրագրի տարբեր գործողությունների հաղորդակցման կարիքների բացահայտում, հաղորդակցման և տեսանելիության հետ կպված նյութերի պատրաստման պատասխանատվություն (լուսանկարներ, տեսանյութեր, պատմություններ, տեղեկատվական բնույթի նյութեր, հոդվածներ և այլն)
  • Կոալիցիայի տեսանելիության, հասցեական հաղորդագրությունների և հաղորդակցության բարձրացում` ծրագրի ընթացքում ստացված արդյունքների ներկայացման միջոցով
  • EUDIGITOOL հարթակի և ծրագրի դերակատարների տեսանելիության նյութերի հետ աշխատանք 
  • Ծրագրի շրջանակներում տեղեկատվական թերթիկների, հոդվածների պատրաստում՝ լրատվամիջոցների և շահագրգիռ կառույցների համար
  • Տեղեկատվության մշակում և Կոալիցիայի կայքի ու սոցիալական ցանցերի պարբերական թարմացում՝ Կոալիցիայի հաղորդակցության մասնագետի հետ համագործակցությամբ
  • Տեղեկատվական նյութերի և հոդվածների թարգամության պարտականություն՝ անգլերենից հայերեն և հակառակը
  • Օգնություն սարքավորումների, պարագաների և ծառայությունների գնումների կազմակերպման հարցերում
  • Ծրագրի ղեկավարի, Հաղորդակցության մասնագետի կամ Ենթադրամաշնորհների ղեկավարի կողմից պահանջվող այլ պարտականությունների կատարում։


Պահանջվող գիտելիքներ և փորձառություն

 

  • Բակալավրի աստիճան՝ ԶԼՄ-ների հետազոտությունների, բիզնեսի կառավարման, մենեջմենթի, հասարակայնության հետ կապերի կամ հարակից այլ ոլորտներում
  • Առնվազն 2 տարվա համապատասխան վարչական և (կամ) հաղորդակցման ոլորտում փորձառություն՝ տեղական ՀԿ-ներում և հիմնարկներում. ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող նախագծերի հետ առնչվող նախկին համապատասխան փորձը կդիտարկվեի որպես առավելություն
  • Հայերեն և անգլերեն կեզուների ազատ տիրապետում
  • Հաղորդակցության ապահովման համար անհրաժեշտ կայքերի և սոցիալական մեդիա հարթակների կառավարման և օգտագործման համապատասխան փորձ
  • Ծրագրի ադմինիստրատիվ, կապի, տեխնիկական և գործառնական գործողություններին աջակցելու փորձ
  • Պահանջվում է աշխատանքային փորձ՝ գենդերային հարցերի ոլորտում
  • Գրավոր և բանավոր հաղորդակցման հմտություններ, ներառյալ զեկույցների կազմման հմտություններ
  • Կայուն միջանձնային և կազմակերպչական հմտություններ
  • Մեծ նվիրում և աշխատելու կարողություն ճկուն միջավայրում
  • Գիտելիք՝ կանանց իրավունքների, գենդերային հավասարության և գենդերային բռնության հետ կապված հարցերի վերաբերյալ
  • Գենդերային զգայունություն և կանանց իրավունքների ոլորտում դրական փոփոխություն բերելու ցանկություն։

Դիմելու կարգը
Խնդրում ենք մեզ ուղարկել ինքնակենսագրական, մոտիվացիոն նամակ և երկու երաշխավոր անձանց կոնտակտային տվյալներ՝  [email protected] էլեկտրոնային հասցեին։ Խնդրում ենք նշել Ձեր նախընտրած պաշտոնի անվանումը նամակի վերնագրում։

Հայտերի ընդունման վերջնաժամկետը հուլիսի 1-ն է: Ուշ ներկայացված հայտերը չեն դիտարկվելու։ Դիմումների մեծ քանակի պատճառով մենք կապ կհաստատենք միայն նրանց հետ, ովքեր կանցնեն հարցազրույցի փուլ: