Հայերեն

    Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան հայտարարում է հաղորդակցության մասնագետի բաց մրցույթ։

    Զբաղվածությունը՝ կես դրույք

    Ախատանքային ժամերը՝ ազատ, հեռավար աշխատելու հնարավորությամբ։  

    Աշխատանքի սկիզբը՝ հուլիսի 16-ից։

     

    Հաղորդակցման մասնագետը պատասխանատու է լինելու

    • կոալիցիայի հաղորդակցման ռազմավարության իրագործման,
    • հանրության և ԶԼՄ-ների հետ հաղորդակցության կազմակերպման,
    • կայքի և սոցիալական ցանցերի էջերի բովանդակության մշակման, ստեղծման, հրապարակման և տարածման,
    • հայտարարությունների տեքստերի մշակման, ստեղծման ու խմբագրման,
    • հաղորդակցմանն առնչվող այլ գործառույթների իրականացման համար։

    Անհրաժեշտ փորձ և որակավորումներ

    • բարձրագույն կրթություն լրագրության, հաղորդակցության կամ բանասիրության ոլորտում,
    • հաղորդակցության ոլորտի առնվազն մեկ տարվա փորձ,
    • սոցիալական ցանցերում (Facebook, Iinstagram, Youtube, Twitter, Telegram, Tiktok) բովանդակություն ստեղծելու և առաջխաղացնելու փորձառություն,
    • գրավոր հայերենի և անգլերենի գերազանց, ռուսերենի՝ լավ իմացություն,
    • տեքստերի կազմման, խմբագրման առնվազն 2 տարվա փորձ,
    • պատկերային բովանդակության (ֆոտո, վիդեո, ինֆոգրաֆիկաներ, պաստառներ) ստեղծելու փորձ։
    • Գենդերային զգայունություն, կանանց իրավունքների հիմնահարցերի վերաբերյալ գիտելիքներ,
    • Microsoft Office-ի հիմնական ծրագրերով աշխատելու կարողություն։                   

    Հետաքրքրված անձինք պետք է ուղարկեն ինքնակենսագրականները և նախկին փորձը փաստող նյութերը [email protected] էլեկտրոնային հասցեին՝ վերնագրում նշելով հաստիքի պաշտոնի անվանումը։

    Հայտերն ընդունվում են մինչև 2023 թվականի հունիսի 25-ը: Դիմումների մեծ քանակի պատճառով մենք կապ կհաստատվի միայն նրանց հետ, ովքեր կանցնեն հարցազրույցի փուլ: