Հայերեն

    Ընդհանուր տեղեկություններ

    Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան ցանց է: Այն բաղկացած է 10 ՔՀԿ-ներից, որոնք միավորվել են՝ համատեղ վերացնելու գենդերային հիմքով բռնությունը կանանց և աղջիկների նկատմամբ: Անդամ կազմակերպությունները գործում են Երևանում, Գյումրիում և Սպիտակում։ Աշխատանքի հիմնական ուղղությունները ներառում են գենդերային հավասարության և կանանց հզորացմանը և գենդերային հիմքով բռնությունից կանանց և աղջիկների պաշտպանությունը: Անդամ կազմակերպություններից երկուսը` Կանանց աջակցության կենտրոնը Երևանում և Կանանց իրավունքների տունը Գյումրիում, ընդգրկված են այն ՔՀԿ-ների ցանկում, որոնք պետական ​​լիազորված աջակցության ծառայություններ են մատուցում ընտանեկան բռնություն վերապրածներին: Գյումրիում գործող «Ագաթ» կենտրոնը պաշտպանում է հաշմանդամություն ունեցող կանանց և աղջիկների իրավունքները։ «Փինք» ՀԿ-ը բազմամասնագիտական աջակցություն է տրամադրում ԼԳԲՏ անձանց: Սեռական բռնության ճգնաժամային կենտրոնը աջակցության ծառայություններ է մատուցում սեռական բռնություն վերապրած բոլոր անձանց, իսկ «Իրական Աշխարհը, Իրական Մարդիկ» ՀԿ-ն տրամադրում է աջակցության ծառայություններ և իրավունքների պաշտպանություն մարդկանց, ներառյալ ՄԻԱՎ-ով ապրող կանանց և աղջիկներին: Շուշիի կենտրոնն աջակցում է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված կանանց և աղջիկներին։

     

    Իրավիճակի նկարագրություն

    Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան իր շոշափելի և ներկայանալի տեսանելիությունը ապահովելու համար ի թիվս այլ հարթակների և խողովակների գործածում է իր պաշտոնական կայքէջը, որը ծառայում է որպես թեժ գծերի համար առաջնային տեսանելի աղբյուր, ինչպես նաև կատարած աշխատանքների մասին օպերատիվ տեղեկություններ և հաշվետվություններ ներկայացնելու միջոց: Այդ կապակցությամբ կոալիցիայի կայքը հնացած է, կարիք ունի նորացման և առաջացած տեխնիկական խնդիրները լուծելու հրատապ անհրաժեշտություն:

     

    Ծառայության նպատակը

    Ծառայության նպատակն է թարմացնել պաշտոնական վեբկայքը և տրամադրել ախտորոշման ծառայություններ, մասնավորապես՝

    1. Գնահատել կայքի ներկայիս ենթակառուցվածքը և բացահայտել դրա աշխատանքի վրա ազդող խնդիրները:
    2. Առաջնահերթ լուծել այնպիսի կարևոր խնդիրներ, ինչպիսիք են դանդաղ բեռնման ժամանակը, կոտրված հղումները, անվտնագության խոցելիությունները և համատեղելիության խնդիրները:
    3. Վերանախագծել և արդիականացնել կայքի ինտերֆեյսը՝ ապահովելով այցելուների համար օգտագործողի տեսանկյունից մատչելիությունը և հասանելիությունը:
    4. Ապահովել թեժ գծերի անմիջական ու առաջնային տեսանելիությունը բոլոր կանանց և աղջիկներին՝ ներառյալ հաշմանդամություն ունեցողներին:
    5. Բարձրացնել կայքի հասանելիությունը, համատեղելիությունը տարբեր սարքերի և բարուզերների միջև:
    6. Ինտեգրել տարբեր մուլտիմեդիական տարրեր և ինտերակտիվ ֆունկցիաներ՝ օգտատերերին արդյունավետ ներգրավելու համար:
    7. Տրամադրել համապարփակ առաջարկություններ /գրավոր/ կայքի աշխատանքի օպտիմալացման և երկարաժամկետ կայունության ապահովման վերաբերյալ:

     

    Աշխատանքի շրջանակը և ծավալը

    Ախտորոշիչ ծառայություններ.

    • Կատարել վեբկայքի ենթակառուցվածքի մանրակրկիտ ստուգում, ներառյալ սերվերի կազմաձևերը (configurations), տվյալների բազայի կարգավորումը (database setup) և տվյալ ծրագրային ապահովման կոդերի բազան (codebase):
    • Բացահայտել և լուծել ցանկացած տեխնիկական խնդիր, որն ազդում է կայքի աշխատանքի, անվտանգության և հուսալիության վրա:
    • Կիրառել վեբկայքերի օպտիմալացման լավագույն փորձը, ներառյալ պատկերի սեղմումը, սցենարների փոքրացումը և քեշավորման մեխանիզմները (image compression, script minification, and caching mechanisms):
    • Տրամադրել փաստաթղթեր և ուսուցում Կոալիցիայի թիմին՝ կայքի գործառնությունը պահպանելու և ապագա թարմացումների իրականացման վերաբերյալ:

    Կայքի թարմացում.

    • Համագործակցել Կոալիցիայի թիմի հետ՝ հասկանալու կազմակերպության նպատակները, թիրախային լսարանը և բովանդակության պահանջները:
    • Մշակել կայքի կառուցվածքը, ֆունկցիոնալությունը պլանավորող պատկերների հավաքածու, մոդելներ և նախատիպեր (wireframes, mockups, and prototypes)՝ առաջարկվող վեբկայքի վերանախագծումը պատկերավոր ներկայացնելու համար:
    • Իրականացնել հաստատված նախագծային փոփոխությունները՝ ներառելով շահագրգիռ կողմերի արձագանքը ողջ գործընթացում:
    • Ապահովել անխափան ինտեգրումը առկա բովանդակության կառավարման համակարգերին (CMS) կամ անհրաժեշտության դեպքում տեղափոխել ավելի արդյունավետ հարթակ:

     

    Ակնկալվող արդյունքները

    Ակնկալվող արդյունքներ Ժամկետներ Վճարում
    1.    Կայքի թարմացում   Բյուջեի 50 % վճարումը թարմացումից հետո
    1.1  Կայքերի դիզայնի նորացված մոդելներ և նախատիպեր (design mockups and prototypes): Սեպտեմբեր, 2024թ.  
    1.2 Լիովին ֆունկցիոնալ կայք՝ արդիականացված ինտերֆեյսով և ընդլայնված հնարավորություններով: Դեկտեմբեր, 2024թ.  
    1.3 Համապարփակ փաստաթուղթ կայքի սպասարկման ընթացակարգերի և բովանդակության կառավարման ուղեցույցի ներառմամբ: Դեկտեմբեր, 2024թ.  
    2.    Ախտորոշիչ ծառայություններ   Բյուջեի մյուս 50% վճարումը վերապատրաստումը ավարտելուց հետո:
    2.1 Համապարփակ զեկույց, որը մանրամասնում է կայքի աուդիտի և ախտորոշիչ վերլուծության արդյունքները: Հուլիս, 2024թ.  
    2.2 Կայքի աշխատանքի և կայունության բարելավման համար գործող առաջարկությունների առաջնահերթ ցուցակ: Հուլիս, 2024թ.  
    2.3 Վերապատրաստման դասընթաց և աջակցություն առաջարկվող լուծումների իրականացման համար: Սեպտեմբեր, 2024թ.  

     

    Պահանջվող որակավորում

    1. Վեբ մշակման փորձ. վեբ մշակման լեզուների իմացությունը, ինչպիսիք են HTML-ը, CSS-ը, JavaScript-ը, և ժամանակակից շրջանակների իմացությունը, ինչպիսիք են React-ը, Angular-ը կամ Vue.js-ը:
    2. Դիզայնի հմտություններ. Դիզայնի սկզբունքների, ներառյալ օգտատիրոջ փորձի (UX) և ինտերֆեյսի (UI) դիզայնի իմացություն:
    3. Backend-ի մշակման իմացություն. Կայքի ենթակառուցվածքի հետ կապված տեխնիկական խնդիրները ախտորոշելու և շտկելու համար սերվերի կողմից սկրիպտավորման լեզուները (օրինակ՝ PHP, Python, Node.js) և տվյալների բազաները (օրինակ՝ MySQL, MongoDB) հասկանալու կարողություն:
    4. Բովանդակության կառավարման համակարգերի (CMS) փորձ. Հանրաճանաչ CMS հարթակների, ինչպիսիք են WordPress-ի, Joomla-ի կամ Drupal-ի փորձ:
    5. Անսարքությունների վերացման հմտություններ. տեխնիկական խնդիրները արդյունավետ ախտորոշելու և շտկելու ունակություն, ներառյալ սերվերի կազմաձևերը, տվյալների բազայի սխալները և տարբեր սարքերի և բրաուզերների համատեղելիության խնդիրները:
    6. SEO-ի իմացություն. որոնողական համակարգի օպտիմալացման (SEO) սկզբունքների և տեխնիկայի իմացություն՝ ապահովելու վեբ կայքի տեսանելիությունը և վարկանիշը որոնման արդյունքների էջերում (SERP):
    7. Անվտանգության իրազեկում. վեբ անվտանգության լավագույն փորձի և տեխնիկայի իմացություն վեբկայքը հնարավոր խոցելիություններից և կիբեր սպառնալիքներից պաշտպանելու համար:
    8. Ծրագրի կառավարման հմտություններ. նախագծերն արդյունավետ կառավարելու կարողություն, ներառյալ նպատակներ դնելը, ժամանակացույցի կառավարումը, շահագրգիռ կողմերի հետ համակարգումը և ծրագրի մասերի ժամանակին մատուցումը:
    9. Հաղորդակցման հմտություններ. Հաղորդակցման, պատվիրատուի թիմի անդամների հետ համագործակցելու, հաճախորդի պահանջները հասկանալու և արդյունքներն ու առաջարկությունները արդյունավետ ներկայացնելու կարողություն:

     

    Վճարման ժամկետներ

    Վճարումները իրականացվելու են երկու փոխանցմամբ: Փոխանցումների ժամանակացույցը ներկայացված է ակնկալվող արդյունքների բաժնում:

     

    Տեխնիկական գնահատում

    Անհատի/կազմակերպության ընտրությունը կիրականացվի հետևյալ չափորոշիչների հիման վրա՝

    • պահանջվող որակավորում և փորձ (40%),
    • կատարած աշխատանքների և կազմակերպությունների ցանկը, որոնց համար թեկնածուն/կազմակերպությունը կատարել է նմանատիպ առաջադրանքներ (20%),
    • ծառայության արժեք (40%):

     

    Դիմելու ընթացակարգը՝

    Հետաքրքրված անհատները/կազմակերպությունները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը մինչև սույն թվականի մարտի 20-ը՝  

    • Հետաքրքրության նամակ՝ ընդգծելով համապատասխան փորձառությունը
    • Ինքնակենսագրական / կազմակերպությունների դեպքում՝ պորտֆոլիո, որը կներառի առաջարկվող թիմի անդամների ինքնակենսագրականները
    • Ծառայության արժեք / բյուջե
    • Նմանատիպ ծառայությունների պորտֆոլիո կամ նմուշ /որն իրականացվել է վերջին 3 տարվա ընթացքում/
    • Կազմակերպությունների ցանկը, որոնց համար թեկնածուն/կազմակերպությունը կատարել է նմանատիպ առաջադրանքներ
    • Երկու երաշխավորի անուն, ազգանուն և կոնտակտային տվյալներ:

    Խնդրում ենք վերը նշված փաստաթղթերը ուղարկել անգլերենով կամ հայերենով էլեկտրոնային փոստով [email protected], իսկ պատճենը [email protected] հասցեին։