Հայերեն

    Ընդհանուր տեղեկություններ

    Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան ցանց է: Այն բաղկացած է 10 ՔՀԿ-ներից, որոնք միավորվել են՝ համատեղ վերացնելու գենդերային հիմքով բռնությունը կանանց և աղջիկների նկատմամբ: Անդամ կազմակերպությունները գործում են Երևանում, Գյումրիում և Սպիտակում։ Աշխատանքի հիմնական ուղղությունները ներառում են գենդերային հավասարության և կանանց հզորացմանը և գենդերային հիմքով բռնությունից կանանց և աղջիկների պաշտպանությունը: Անդամ կազմակերպություններից երկուսը` Կանանց աջակցության կենտրոնը Երևանում և Կանանց իրավունքների տունը Գյումրիում, ընդգրկված են այն ՔՀԿ-ների ցանկում, որոնք պետական ​​լիազորված աջակցության ծառայություններ են մատուցում ընտանեկան բռնություն վերապրածներին: Գյումրիում գործող «Ագաթ» կենտրոնը պաշտպանում է հաշմանդամություն ունեցող կանանց և աղջիկների իրավունքները։ Երևանում գտնվող Փինք Հայաստանը աջակցության ծառայություններ է տրամադրում ԼԳԲՏ անձանց: Սեռական բռնության ճգնաժամային կենտրոնը աջակցության ծառայություններ է մատուցում սեռական բռնություն վերապրած բոլոր անձանց, իսկ Իրական աշխարհը, իրական մարդիկ ՀԿ-ն տրամադրում է աջակցության ծառայություններ և իրավունքների պաշտպանություն մարդկանց, ներառյալ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով ապրող կանանց և աղջիկներին: Շուշիի կենտրոնն աջակցում է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված կանանց և աղջիկներին։

     

    Իրավիճակի նկարագրություն

    Կանանց նկատմամբ և ընտանեկան բռնության դեմ պայքարում կարևորվում է արդյունավետ քաղաքականության մշակումն ու դրա իրականացումը: Մշտադիտարկման նպատակով շատ կարևոր է ունենալ տվյալների հավաքագրման հստակ մշակված կարգավորումներ, որոնք թույլ կտան լավարկել գործող քաղաքականությունները, բարելավել նորմատիվ իրավական կարգավորումները և ըստ այդմ հաղթահարել կանանց նկատմամբ բռնության բոլոր ձևերն ու ընտանեկան բռնությունը:

    «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին» ԵԽ կոնվենցիայի 11-րդ հոդվածի «ա» կետով պետության առջև պահանջ է դրվում, որպեսզի այն «կանոնավոր պարբերականությամբ դասակարգված վերաբերելի վիճակագրական տվյալներ հավաքագրի սույն Կոնվենցիայի առարկա հանդիսացող բռնության բոլոր ձևերի դեպքերի մասին»: Այդ նույն հոդվածը իր «բ» կետով պարտավորեցնում է պետությանը աջակցել հետազոտությունների անցկացմանը: Եվ վերջապես, այս հոդվածը պարտավորեցնում է պետության, որպեսզի հավաքագրված տեղեկատվությունը մատչելի լինի հանրության համար:

    Կոնվենցիայի 3-րդ հոդվածը իր «ա», «բ» և «դ» կետերով սահմանում է կանանց նկատմամբ բռնությունը, ընտանեկան բռնությունը, գենդերային հիմքով կանանց նկատմամբ բռնությունը: Այնուհետև, հոդվածներ 33-40-ը թվարկում են հոգեբանական բռնությունը, հետամտումը (stalking), ֆիզիկական բռնությունը, սեռական բռնությունը՝ այդ թվում բռնաբարությունը, հարկադիր ամուսնությունը, կանանց սեռական օրգանների խեղումը, հղիության արհեստական դադարեցումը կամ ստերիլիզացմանը հարկադրելը և սեռական հետապնդումը որպես 3-րդ հոդվածով կանանց խոցող կամ ընտանիքում տեղ գտնելու հնարավորություն ունեցող բռնության տարատեսակներ, որոնց մասին պետությունը հոդված 11-ով պարտավորված է վարել վիճակագրություն:

    Կոնվենցիայի 1-ին հոդվածում ամրագրված է «կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության բոլոր զոհերի պաշտպանության և նրանց աջակցություն տրամադրելու ուղղությամբ համակողմանի կարգավորումների, քաղաքականությունների և միջոցների մշակումը»որպես նպատակ: Այն ենթադրում է, որ տվյալների հավաքագրման համար պետական մարմինները պետք է որդեգրեն որոշակի հայեցակարգ ու վարչական տվյալների հավաքագրման համադրված տրամաբանություն:

     

    Ծառայության նպատակը

    Հայաստանի Հանրապետությունը սահմանադրությամբ, այլ նորմատիվ իրավական ակտերով, ինչպես նաև վավերացված միջազգայնագրերով երաշխավորում է կանանց և տղամարդկանց հավասարությունը: Ինչը նաև ենթադրում է պաշտպանել կանանց գենդերային բռնության տարատեսակ դրսևորումներից: Սույն ուսումնասիրությունը նպատակ ունի «Կանանց և տղամարդկանց միջև հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների մասին» օրենքից բխող կանոնադրական կարգավորումների վերլուծության արդյունքների հիման վրա իրականացնել խորհրդատվական հանդիպումներ հաշմանդամություն ունեցող կանանց, ԼԲՏ կանանց, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով ապրող կանանց իրավունքների պաշտպանության ուղղությամբ աշխատող ՔՀԿ-ների հետ՝ քննարկելու ԳԲ վիճակագրության բացերն ու լավարկման ուղղությունները: Մասնավորապես, ուսումնասիրությունը հիմնվելու է կանանց նկատմամբ բռնության բոլոր ձևերի և ընտանեկան բռնության վերաբերյալ տվյալների հավաքագրման նորմատիվ իրավական կարգավորումների ուսումնասիրության վրա:

     

    Աշխատանքի կատարման առաջարկվող մեթոդաբանությունը

    «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին» ԵԽ կոնվենցիայի 3-րդ հոդվածը իր «ա», «բ» և «դ» կետերով սահմանում է կանանց նկատմամբ բռնությունը, ընտանեկան բռնությունը, գենդերային հիմքով կանանց նկատմամբ բռնությունը, հոդվածներ 33-40-ով սահմանաված բռնության տարատեսակների հետ միասին հանդիսանալու են այս ուսումնասիրության հիմքը: Այդ սահմանումների հիման վրա ՀՀ օրենսդրության, մասնավորապես ՀՀ քրեական օրենսգրքի և ՀՀ աշխատանքային օրենսգրքի շրջանակներում առանձնացվելու են այն հոդվածները, որոնք հստակ կարգավորումներ են սահմանում այս կամ այն տեսակի բռնության դեպքում:

    Բաց աղբյուրից՝ հրապարակված պաշոտանակն տվյալների հիման վրա իրականացվելու է կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության հետ առնչվող պետական մարմինների վարչական վիճակագրության վերջին հինգ տարիների ուսումնասիրություն: Այդ ուսումնանսիրության նպատակն է պարզել, թե ինչպես են հավաքագրվել ՀՀ օրենսդրությամբ կարգավորվող բռնության տեսակների մասին վարչական տվյալները ՀՀ ոստիկանությունում, ՀՀ քննչական կոմիտեում և ՀՀ դատախազությունում, ինչպես նաև դատական համակարգում: Ուսումնասիրությունը դիտարկելու է, թե որքանով են դրանք եղել համակարգված, ըստ բռնության զոհի և բռնարարի սեռերի տարանջատման, ըստ զոհի և բռնարարի միջև առկա, օրենքով սահմանված կարգավիճակի /ամուսին, զուգընկեր/, զոհի և բռնարարի տարիքի, հանցագործության վայրի /մարզ, համայնք և այլն/: Վերջապես, ուսումնասիրությունը նաև դիտարկելու է, թե որքանով են այդ վարչական տվյալները վերլուծվում և մատչելի ներկայացվում հանրությանը
    /որպես հետազոտական բաղադրիչ/:

    Կատարված ուսումնասիրության հիման վրա, ըստ անհրաժեշտության համապատասխան պետական մարմիններին ուղղվելու են հարցումներ, որոնք պահանջելու են պարզաբանումներ վարչական վիճակագրության ներքին ընթացակարգերի մասին: Ուսումնասիրության նպատակով նաև դիտարկվելու է ՀՀ օրենքը պետական վիճակագրության մասին և վարչապետի ու կառավարության որոշումները: Այս փուլում, դիտարկվելու է ՀՀ վիճակագրական կոմիտեի պաշտոնական կայքում հրապարակվող վիճակագրությունը Կոնվենցիայի լույսի ներքո և մեր օրենսդրությամբ սահմանաված բռնության տեսակներով: Վերջապես, առկա պատկերի վերլուծության արդյունքում հարցման միջոցով ՀՀ վիճակագրական կոմիտեից հայցվելու է առկա բացերի մասին պարզաբանում:

    Աշխատանքի շրջանակը և ծավալը
    «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին» ԵԽ կոնվենցիայի 3-րդ հոդվածը իր «ա», «բ» և «դ» կետերով սահմանում է կանանց նկատմամբ բռնությունը, ընտանեկան բռնությունը, գենդերային հիմքով կանանց նկատմամբ բռնությունը, հոդվածներ 33-40-ով սահմանաված բռնության տարատեսակների հիմա վրա կառուցվել է ՀՀ օրենսդրությամբ այս պահին գործող սահմանված բռնության տեսակները և կարգավորումները: ՀՀ վիճակագրական կոմիտեի և մյուս առնչակից պետական կառույցների պաշտոնական կայքերը ուսումանսիրելիս առաջադրանքը առաջնորդվելու է ստորև ներկայացված աղյուսակով՝

    Կոնվենցիայով քրեականացնելու պահանջ ունեցող բռնության ձևերը ՀՀ քրեական օրենսգրքով առկա կարգավորումները
    Հոգեբանական բռնությունը` գործողությունները, որոնք հարկադրանքի կամ սպառնալիքների միջոցով լրջորեն խախտում են մեկ այլ անձի հոգեբանական անձեռնմխելիությունը։ (Հոդված 33) Հոգեկան ներգործություն՝ սպանության, առողջությանը վնաս պատճառելու, խոշտանգման, սեռական ազատության կամ անձեռնմխելիության դեմ ուղղված հանցանք կատարելու, առևանգելու, ազատությունից ապօրինի զրկելու կամ խոշոր կամ առանձնապես խոշոր չափի գույք ոչնչացնելու սպառնալիքը, եթե այդ սպառնալիքն իրականացնելու իրական վտանգ է եղել, ինչպես նաև սոցիալական մեկուսացումը կամ պարբերաբար պատիվն ու արժանապատվությունը նվաստացնելը (Հոդված 194)

    Վերաբերելի հոդվածներ՝ 135 (5), 194.2(2, 3, 4, 6*, 8), 196.2(2, 3, 4*, 5*, 7*, 8), 450.2(2, 3, 5, 6*, 7*, 8*),

    Հետամտումը (stalking)` դիտավորությամբ շարունակաբար կատարվող սպառնալից գործողությունները, որոնք այդ անձի մոտ վախ են հարուցում սեփական անվտանգության համար: (Հոդված 34) Ինքնասպանության հասցնելը՝ սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ արժանապատվությունը նվաստացնելու եղանակով անձին (անզգուշությամբ) ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը

    Վերաբերելի հոդվածներ՝ 162.2(1, 2, 3, 4*, 5, 6), 162.3(1, 2, 3*, 4, 5*, 6*, 7, 8)

    Ֆիզիկական բռնությունը` մեկ այլ անձի դեմ դիտավորությամբ կատարվող ֆիզիկական բռնության գործողությունները: (Հոդված 35) Բռնություն` այլ մարդու նկատմամբ նրա կամքին հակառակ կամ կամքն անտեսելով, դիտավորյալ ֆիզիկական ներգործություն գործադրելը կամ այդ եղանակով նրան ֆիզիկական վնաս պատճառելը. Հոդված 3

    Ֆիզիկական ներգործություն՝ հարվածներ հասցնելը կամ բռնի այլ գործողություններ կատարելը, եթե չեն առաջացել սույն օրենսգրքի 171-րդ հոդվածով նախատեսված հետևանքները (Հոդված 195)

    Վերաբերելի հոդվածներ՝ 135 (5), 195.2 (2, 3, 4*, 6, 10), 196.2(2, 3, 4*, 5*, 7*, 8), 450.2(2, 3, 5, 6*, 7*, 8*), 508 (DV related), 520 (in military service)

    Սեռական բռնությունը՝ այդ թվում բռնաբարությունը, դիտավորությամբ կատարվող հետևյալ գործողությունները քրեականացնելու համար (Հոդված 36)՝

    1. առանց այդ անձի համաձայնության, վագինալ, անալ և օռալ ճանապարհով թափանցելու միջոցով, մարմնի որևէ մասի կամ առարկայի միջոցով սեռական բնույթի գործողություն կատարելը;
    2. առանց այդ անձի համաձայնության, սեռական բնույթի այլ գործողություն կատարելը;
    3. առանց նրա համաձայնության, երրորդ անձի հետ սեռական բնույթի գործողություններ կատարելուն կամ ենթարկվելուն ստիպելը:
    Սեռական բնույթի գործողություններ՝ Սեռական հարաբերությունը կամ սեքսուալ բնույթի այլ գործողությունները, այդ թվում` սեռական հարաբերության նմանակումը կամ սեռական կարիքները բավարարելը,

    1. որոնք կատարվել են հանցագործությունից տուժած անձի կամքին հակառակ կամ նրա կամքն անտեսելով (Հոդված 198)
    2. որոնք կատարվել են շանտաժի, գույքը ոչնչացնելու, վնասելու կամ վերցնելու սպառնալիքով կամ հանցագործությունից տուժած անձի նյութական կամ այլ կախվածությունն օգտագործելով կամ առանց նրա համաձայնության ողջամիտ համոզմունքի կամ նույն եղանակներով նրան սեռական հարաբերության կամ սեքսուալ բնույթի այլ գործողություններ կատարելուն հարկադրելը (Հոդված 199)
    3. որոնք կատարվել են 18 տարին լրացած անձի կողմից 16 տարին չլրացած անձի նկատմամբ (Հոդված 200)

    Անառակաբարո արարք՝ 18 տարին լրացած անձի կողմից պոռնկագրական նյութ կամ առարկա, այդ թվում՝ տպագիր հրատարակություն, կինոյի կամ տեսաֆիլմի նյութ, էլեկտրոնային կրիչի վրա պահվող նյութ, պատկեր կամ պոռնկագրական բնույթի այլ առարկա 16 տարին չլրացած անձանց շրջանում տարածելը, ցուցադրելը, 16 տարին չլրացած անձի ներկայությամբ սեռական հարաբերությունը, մերկանալը կամ սեքսուալ բնույթի այլ գործողություն կատարելը, 16 տարին չլրացած անձի հետ սեքսուալ բնույթի զրույցը կամ 16 տարին չլրացած անձի մեջ սեքսուալ բնույթի ցանկություն առաջացնելուն ուղղված այլ արարքը (Հոդված 201)

    Գրումինգ՝ Տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ 18 տարին լրացած անձի կողմից 16 տարին չլրացած անձին հանդիպում առաջարկելը և հանդիպմանն ուղղված գործողություն կատարելը՝ սեռական հարաբերության կամ սեքսուալ բնույթի այլ գործողությունների, այդ թվում` սեռական հարաբերության նմանակման կամ սեռական կարիքները բավարարելու, կամ մանկական պոռնոգրաֆիա ստեղծելու կամ արտադրելու նպատակով, (grooming) (Հոդված 202)

    Հարկադիր ամուսնությունը, չափահասին կամ երեխային ամուսնանալուն դիտավորությամբ հարկադրելը: (Հոդված 37) Ամուսնությանը հարկադրելը՝ բռնություն գործադրելով, բռնություն գործադրելու սպառնալիքով, շանտաժի, արժանապատվությունը նվաստացնելու, գույքը ոչնչացնելու, վնասելու կամ վերցնելու սպառնալիքով կամ հանցագործությունից տուժած անձի նյութական կամ այլ կախվածությունն օգտագործելով կամ հարկադրանքի այլ եղանակով անձին ամուսնությանը կամ ամուսնալուծությանը կամ երեխա ունենալուն հարկադրելը (Հոդված 197)
    Կանանց սեռական օրգանների խեղումը` սեռական մեծ և փոքր շուրթերը և կլիտորը լրիվ կամ մասնակի անդամահատելը, կապելը կամ խեղման այլ գործողությունների ենթարկելը: (Հոդված 38) ՀՀ քրեական օրենսգիրքը չի կարգավորում բռնության այս տեսակը
    Հղիության արհեստական դադարեցումը կամ ստերիլիզացմանը հարկադրելը (Հոդված 39)`

    1. կնոջ հղիության արհեստական դադարեցումը, առանց նրա կողմից նախապես և տեղեկացված կերպով տրված համաձայնության
    2. կնոջ կամ աղջկա բնականորեն վերարտադրելու կարողությունը կորցնելու նպատակով կամ դրան հանգեցրած վիրահատության կատարումը՝ առանց նրա կողմից նախապես և տեղեկացված կերպով տրված համաձայնության և պրոցեդուրայի իմաստը հասկանալու:
    Կնոջն իր հղիությունն արհեստական եղանակով ընդհատելուն (աբորտ կատարելուն) կամ անձին ամլացմանը հարկադրելը` բռնություն գործադրելով, դա գործադրելու սպառնալիքով, շանտաժով կամ հարկադրանքի այլ եղանակով (Հոդված 176)
    Սեռական հետապնդումը` սեռական բնույթի խոսքային, ոչ խոսքային կամ ֆիզիկական գործողությամբ դրսևորվող ցանկացած վարքագիծ, որը նպատակ ունի խոցելու անձի արժանապատվությունը կամ հանգեցնում է դրան, մասնավորապես` ճնշող, թշնամական, նվաստացուցիչ, նվաստացնող կամ վիրավորական մթնոլորտ ստեղծելը: (Հոդված 40) ՀՀ քրեական օրենսգիրքը չի կարգավորում բռնության այս տեսակը

    Սեռական ոտնձգությունն աշխատավայրում կամ աշխատանքային պարտականությունների կատարման այլ վայրում (ներառյալ` գործուղումները) սեռական բնույթի անցանկալի արարք է, որն ունի ֆիզիկական կամ խոսքային կամ ոչ խոսքային դրսևորում (ներառյալ` սեռական բնույթի առաջարկները, հպումները), և որն ուղղակի կամ անուղղակի ազդում է անձի` աշխատանքի վերաբերյալ որոշումների կայացման վրա կամ ստեղծում է արժանապատվությունը նվաստացնող կամ սոցիալական մեկուսացման դրդող աշխատանքային միջավայր (Հոդված 3.3, ՀՀ աշխատանքային օրենսգիրք)

    1. Յուրաքանչյուր պետական մարմնի պաշտոնական կայքում ըստ վերոգրյալ կատեգորիաների դիտարկվելու են հրապարակված վարչական տվյալները, դրանց հրապարակման ձևերը, համակարգվածությունը, տարեց տարի համեմատելու հնարավորությունը, ինչպես նաև այդ վարչական վիճակագրության հիման վրա արված ուսումնասիրությունների կամ պաշտոնական տեղեկանքների առկայությունը:
    2. Ուսումնասիրվելու է ՀՀ օրենքը պետական վիճակագրության մասին, վարչապետի և կառավարության որոշումները և վերլուծվելու է դրանց համակարգվածության աստիճանը, որը ըստ Կոնվենցիայի պահանջի թույլ կտար պնդել, որ ՀՀ-ում գործում է «կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության բոլոր զոհերի պաշտպանության և նրանց աջակցություն տրամադրելու ուղղությամբ համակողմանի կարգավորումների, քաղաքականությունների և միջոցների մշակումը» նպատակին բավարարող պետական վիճակագրության վարման քաղաքականություն:

     

    Ակնկալվող արդյունքները

    Վերլուծությունը բաղկացած է լինելու հետևյալ բաժիններից՝

    1. Ներածական;
    2. Վերլուծական հատված, որտեղ իրականացվել է Կոնվենցիայից բխող ՀՀ օրենսդրական համեմատականը ԳԲ տեսանկյունից;
    3. Վերլուծական հատված, որտեղ մանրամասն վերլուծվել և ներկայացվել է պետական վիճակագրության մասին օրենքով, ՀՀ վարչապետի ու ՀՀ կառավարության որոշումներով կարգավորվող վիճակագրության վարման կառուվածքը, հարաբերությունները տարբեր վարչական վիճակագրություն վարող մարմինների հետ;
    4. Վերլուծության մեթոդաբանություն, որտեղ հակիրճ նկարագրված է, թե ինչպես է իրականացվել ուսումնասիրությունը և մասնավորապես ՀՀ օրենսդրությամբ կարգավորվող Կոնվենցիայի տեսանկյունից վերաբերելի բռնության ձևերի պետական ու վարչական վիճակագրություն վարող մարմինների առկա տվյալներն են վերլուծվել;
    5. Առկա իրավիճակ հիմնված տարբեր պետական մարմինների պաշտոնական կայքերում և պաշտոնական հարցումների արդյունքում ձևավորված նյութերի հիման վրա կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության վարչական վիճակագրության վարման վերաբերյալ;
    6. Առկա վիճակագրության, մասնավորապես վարչական վիճակագրության բացերի վերլուծություն՝ հիմնվելով 5-րդ կետում նկարագրված վերլուծության վրա;
    7. Վիճակագրության վարումը կարգավորող ՀՀ օրենսդրության բացերի վերլուծություն՝ հիմնվելով 3-րդ, 5-րդ և 6-րդ հետերի վրա:
    8. Առաջարկությունների ներկայացում միտված վիճակագրության բարելավմանը՝ մասնավորապես կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության մասով, երաշխավորելով տվյալների համակարգված և համեմատականությունը ապահովող նորմավորումների ձևակերպումը:

     

    Պահանջվող որակավորում

    Այս առաջադրանքի համար պահանջվող որակավորումներն ու որոշ հիմնական հմտություններն են.

    • Իրավագիտության մագիստրոսի կոչում կամ հարակից ցանկացած բնագավառում կրթություն և առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ նմանատիպ առաջադրանքներում։
    • Քաղաքականությունը, օրենսդրությունը և դրանց հետևանքները հասկանալու և վերլուծելու կարողություն:
    • Իրավաբանական հետազոտությունների և վերլուծությունների ապացուցված փորձ, մասնավորապես գենդերային բռնության ոլորտում:
    • Կանանց նկատմամբ բռնության հետ կապված տեղական և միջազգային իրավական շրջանակների լավ իմացություն:
    • Ուժեղ հետազոտական և վերլուծական հմտություններ՝ մանրուքների նկատմամբ մեծ ուշադրությամբ:
    • Թիմում և ինքնուրույն աշխատելու կարողություն։
    • Սահմանված նպատակներին հասնելու համար ժամանակն ու առաջնահերթությունները արդյունավետ կառավարելու ունակություն:
    • Ծանոթություն օրենսդրական գործընթացներին և շահերի պաշտպանության ռազմավարությանը:
    • Գրավոր և բանավոր հաղորդակցման գերազանց հմտություններ:
    • Հայերեն և անգլերեն լեզուների իմացություն։

     

    Վճարման ժամկետներ

    Աշխատանքի հանձնման ժամկետը սույն թվականի օգոստոսի 1-ն է: Վճարումը կկտատարվի զեկույցը ընդունելուց հետո:

    Տեխնիկական գնահատում

    Անհատի/կազմակերպության ընտրությունը կիրականացվի հետևյալ չափորոշիչների հիման վրա՝

    • պահանջվող որակավորում և փորձ (40%),
    • կատարած աշխատանքների և կազմակերպությունների ցանկը, որոնց համար թեկնածուն/կազմակերպությունը
      կատարել է նմանատիպ առաջադրանքներ (20%),
    • ծառայության արժեք (40%):

     

    Դիմելու ընթացակարգը

    Հետաքրքրված անհատները/կազմակերպությունները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝

    • Հետաքրքրության նամակ՝ ընդգծելով համապատասխան փորձառությունը
    • Ինքնակենսագրական (կազմակերպությունների դեպքում՝ պորտֆոլիո, որը կներառի առաջարկվող թիմի անդամների ինքնակենսագրականները),
    • Ծառայության արժեք / բյուջե,
    • Նմանատիպ ուսումնասիրությունների մեթոդաբանության և զեկույցի նմուշ, որն իրականացվել է վերջին 3 տարվա ընթացքում,
    • Կազմակերպությունների ցանկը, որոնց համար թեկնածուն կամ կազմակերպությունը կատարել է նմանատիպ առաջադրանքներ:

    Խնդրում ենք վերը նշված փաստաթղթերը մինչև սույն թվականի մարտի 20-ը ուղարկել անգլերենով կամ հայերենով էլեկտրոնային փոստով [email protected], իսկ պատճենը ուղարկել [email protected] հասցեին։