Հայերեն

    Տնտեսական ապրանքների/ հիգիենայի պարագաների/ հագուստի և կոշիկների մատակարարման բաց մրցույթ

    «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիա»  հասարակական կազմակերպությունը հայտարարում է տնտեսական ապրանքների, հիգիենայի պարագաների, հագուստի և կոշիկների մատակարարման բաց մրցույթ:

    Ապրանքների մատակարարումը կատարվելու է փուլերով՝  2021 թվականի դեկտեմբեր – 2022 թվականի փետրվար ամիսների ընթացքում։

    Մրցույթին մասնակցության պայմաններն են՝

    • Մրցույթին կարող են մասնակցել բոլոր իրավասու և համապատասխան գործունեություն ծավալող կազմակերպություններ, որոնք գրանցված են ՀՀ-ում։
    • Կազմակերպությունները կարող են հայտ ներկայացնել ինչպես ցուցակում ներկայացված ամբողջ ապրանքների մատակարարման համար, այնպես էլ անհրաժեշտ ապրանքների մասնակի մատակարարման համար՝ կախված կազմակերպության գործունեության ոլորտից։
    • Լրացման հայտադիմումը և անհրաժեշտ ապրանքների ցանկը կարող եք գտնել այստեղ։
    • Գները հարկավոր է ներկայացել առանց ԱԱՀ, ինչպես նաև՝ ըստ մատակարարման քանակի։

    Մրցույթին դիմելու վերջնաժամկետ՝ 2021 թվականի դեկտեմբերի  7, 18։00։ ։

    Կից ներկայացված ցանկի համար գնային առաջարկները պետք է ուղարկվեն ինչպես Excel ֆորմատով, այնպես էլ սկանավորված տարբերակով՝ լրացված, ստորագրված և կնքված կազմակերպության կողմից, հետևյալ էլ. հասցեով՝ [email protected]: Թերի լրացված կամ նշված ժամանակից ուշ ներկայացված հայտերը չեն դիտարկվելու։ Մրցութի արդյունքում ընտրվելու են մի քանի մատակարարներ, որոնց հետ կնքվելու են պայմանագրեր։ Պայմանագրերի արժեքները չեն ներառելու ԱԱՀ։

    «Կին իրավապաշտպանները քայլեր են ձեռնարկում Հայաստանում գենդերային բռնության դեմ» (2020-2022 թթ) ծրագիրն իրականացվում է Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի կողմից Եվրոպական միության ֆինանսավորմամբ։