Հայերեն

    Արդեն 9-րդ տարին է, ինչ «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան Հոկտեմբերի 1-ը նշում է որպես «Ընտանեկան բռնության դեմ պայքարի ազգային օր։
    2010թ. հոկտեմբերի 1-ին, ամուսնու կողմից դաժան ծեծի հետևանքով զոհվեց 20-ամյա Զարուհի Պետրոսյանը: Սա միակ դեպքը չէր Հայաստանում, սակայն իր դաժանությամբ ցնցեց  հասարակությանը: Դեպքից հետո ընտանեկան բռնության խնդրով մտահոգ հասարակական կազմակերպությունները միավորվեցին՝ ստեղծելով  «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության»  կոալիցիա, որի պահանջն էր արդար դատավարություն, ընտանեկան բռնության դեպքերի կանխարգելում և օրենսդրական դաշտի կարգավորում։
    Ինչպես նշում է «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի ներկայացուցիչ Զարուհի Հովհաննիսյանը․
    «2010 թվականից մինչ այժm մենք հավաքագրել ենք ավելի քան 70 կնոջ սպանության դեպք, իսկ այս տարի առնվազն 10 կին է սպանվել ընտանեկան բռնության արդյունքում։ Այս փաստը մեզ շատ է մտահոգում, քանի որ ընտանեկան բռնությունն այն հանցագործությունն է, որին գրագետ մոտենալու, կանխարգելելու պարագայում հնարավոր է փրկել կյանքեր», – նշում է Զարուհի Հովհաննիսյանը։
    Մանրամասները՝ տեսանյութում։