Հայերեն

    ՀՀ տարածքում 2019 թ. հունվարի 1-ից մինչև սեպտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում ըստ օպերատիվ ամփոփագրերի ՀՀ ոստիկանությունում գրանցվել է ընտանքում բռնության 1270 ահազանգ, որից 570 դեպքով բռնություն գործադրած անձի նկատմամբ կայացվել է նախազգուշացում, իսկ 170 դեպքով՝ անհետաձգելի միջամտության որոշում:

    Ըստ ՀՀ ոստիկանության մեզ տրամադրած տվյալների, նույն ժամանակահատվածում 73 դեպքով իգական սեռի 74 ներկայացուցչի նկատմամբ կատարվել են սեռական ազատության և սեռական անձեռնամխելիության դեմ հանցագործություններ: 39 դեպքով 40 անչափահասի նկատմամբ կատարվել են սեռական ազատության և անձեռնամխելիության դեմ ուղղված հանցագործներ, որոնցից 38 դեպքով՝ 39 անչափահաս աղջիկնների նկատմամբ:

    Այս տվյալները մեզ է տրամադրել ՀՀ ոստիկանության ՔՀԳՎ 3-րդ վարչությունը: