Հայերեն

    «Ազատություն» ռադիոկայանն անդրադարձել է ՔԿՀ-ում գտնվեղ կանանց խնդիրներին։ Հաղորդման ընթացքում դատապարտյալ կանանց իրավունքների և առկա իրավիճակի վերաբերյալ վերլուծություններ է ներկայացրել «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի և ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական
    Դիտորդական խմբի անդամ Զարուհի Հովհաննիսյանը։ Նա մասնավորապես նշել է, որ․
    «Ի տարբերություն տղամարդկանց, որոնց առավել կանոնավոր և պատրաստակամ են
    այցելում իրենց ընտանիքների անդամները, կանայք ավելի խոցելի են հարազատների
    կողմից մերժված լինելու և դատապարտված լինելու խարանը կրելու տեսանկյունից։
    Ամուսինները լքում են նրանց, զրկում կապից՝ երեխաների հետ։ Սակայն երբեմն նաև
    կանայք են հրաժարվում տեսակցել բանտային պայմաններում իրենց երեխաների հետ՝
    ծածկելով իրենց գտնվելու վայրը»։

    հաղորդումն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ։

    Աղբյուրը՝ «Ազատություն» ռադիոկայան