Հայերեն

    Համառոտ նկարագիր

    Ֆիլմի ստեղծման նպատակն է ամփոփել Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի ստեղծման և տասնամյա գործունեության պատմությունը՝ հանրությանը ներկայացնելով 2010-2020 թթ․ ընթացքում Կոալիցիայի ջանքերի շնորհիվ արձանագրված փոփոխություններն ու ձեռքբերումները` գենդերային բռնության կանխարգելման և կանանց իրավունքների պաշտպանության ոլորտում։
    Վավերագրական ֆիլմը կընդգրկի կադրեր Կոալիցիայի հանրային միջոցառումներից, ցույցերից և ակցիաներից, կներառի հարցազրույցներ Կոալիցիայի անդամների, համակիրների և շահառուների հետ, կտեղադրվի կազմակերպության YouTube-յան էջում և կցուցադրվի տարբեր հարթակներում։

    Պահանջվող որակավորումը և փորձը

    • Ֆիլմարտադրության կամ թվային արտադրության աշխատանքային փորձ
    • Սցենար գրելու հմտություններ
    • Վիդեո մոնտաժի հմտություններ
    • Մուլտիմեդիա ժուռնալիստիկայի, ռեժիսուրայի  կամ հարակից ոլորտում բարձրագույն կրթություն
    • Գենդերազգայունություն և կանանց հիմնահարցերի առանձնահատկություններին տիրապետելու համապատասխան փորձ։

      Տևողությունը

      Աշխատանքի տևողությունը երեք ամիս է։ Այն պետք է կատարվի 2020թ․ հուլիսից հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում։

      Ֆիլմի պահանջները
    1. Տևողությունը՝ մինչև 50 րոպե
    2. Լեզուն՝ հայերեն՝ անգլերեն ենթագրերով
    3. Թեման՝ Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի տասնամյա գործունեության ամփոփումը

    Հայտի/դիմումի պահանջները
    Հայտը պետք է ներառի՝

    1. Դիմողի կամ կազմակերպության անունը և հասցեն
    2. Դիմողի/կազմակերպության ինքնակենսագրությունը
    3. Դիմողի/կազմակերպության պորտֆոլիոն
    4. Երկու երաշխավոր անձանց կոնտակտային տվյալներ
    5. Առաջարկվող բյուջե։

    Դիմելու կարգը

    Խնդրում ենք ձեր հայտն ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցերին՝ նամակի վերնագրում նշելով «Վավերագրական ֆիլմի մրցույթի հայտ»։ Դիմումների վերջնաժամկետը՝ հուլիսի 8, 2020թ.։