Հայերեն

Հայաստանում ընտանեկան բռնության ենթարկված կանանց և երեխաների կյանքը և բարեկեցությունը վտանգված է, քանի որ Հայաստանի կառավարությունը չի կարողանում ապահովել նրանց պաշտպանությունը. իր զեկույցում հայտարարել է Human Rights Watch-ը: Հայաստանի խորհրդարանը 2017թ. դեկտեմբերին ընդունել է ընտանիքում բռնության մասին օրենք, սակայն կանայք և երեխաները կշարունակեն մնալ վտանգի տակ այնքան ժամանակ, քանի դեռ կառավարությունը արմատապես չի փոխի բռնության վերաբերյալ բողոքներին ոստիկանության արձագանքման և բռնության ենթարկվածներին մատչելի ու որակյալ ծառայությունների մատուցման մոտեցումները:

Human Rights Watch-ը Հայաստանում զրուցել է ընտանեկան դաժան բռնություն վերապրած 12 կանանց հետ: Կանայք ասում են, որ իրենց ամուսինները կամ տղամարդ զուգընկերները հարվածել են նրանց բռունցքներով և ոտքերով, բռնաբարել, հարվածել կահույքի տարրերով և այլ առարկաներով, փակել են նրանց տներում, ճնշել նրանց և սպառնացել կամ փորձել են սպանել դանակներով կամ այլ սուր առարկաներով: Կանանցից հինգը հայտնել են, որ իրենց նկատմամբ հարձակումները շարունակվել են հղիության ընթացքում. երեքը նշել են, որ իրենք վիժել են՝ ամուսինների կողմից ծեծի ենթարկվելուց հետո:

Զեկույցն ամբողջությամբ կարդալ այստեղ։