Հայերեն

«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան սկսել է դասընթացներ ընատանեկան բռնության թեմայով։ Այն կազմակերպվում է «Ընդդեմ գենդերային բռնության 16-օրյակ»-ի շրջանակներում` Երևանի և մարզերի ԲՈՒՀ-երում։
Առաջին դասընթացն իրականացվեց Երևանի Վ․ Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանում՝ Անգլերենի և հոգեբանության բաժնի 25 ուսանողի հետ։
Դասընթացավար Լիդա Մինասյանը ներկայացրեց ընտանեկան բռնության խնդիրները Հայաստանում, ինչպես այն կանխարգելել և աշխատել բռնությունը վերապրած անձանց հետ։