Հայերեն


«Կանանց աջակցման կենտրոն» ՀԿ

 Մրցույթի Հրավեր

Տեղական և միջազգային փորձագետներ՝ ոստիկանության ընթացակարգերի մշակման և վերանայման համար

«Կին իրավապաշտպանները քայլեր են ձեռնարկում Հայաստանում գենդերային բռնության դեմ» (2020-2022 թթ) ծրագիր, որն իրականացվում է  Եվրոպական միության ֆինանսավորմամբ

 ՆԵՐԱԾՈԻԹՅՈՒՆ

Այս ծրագիրը իրականացվելու է «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի» հետ համատեղ, Եվրոպական միության ֆինանսավորմամբ` յոթ ամսվա ընթացքում (2021 թվականի մարտ-հոկտեմբեր):

Ծրագրի նպատակն է նպաստել պետության կողմից անհրաժեշտ ընթացակարգերի ընդունմանը`կանխելու և պաշտպանելու կանանց ԸԲ/ԳԲ-ից և բարձրացնել պետության կարողությունը` ԸԲ/ԳԲ-ին արդյունավետ, զգայուն և բազմաբնույթ արձագանքելու համար:

Սույն ծրագրի նպատակն է ուսումնասիրել ԸԲ/ԳԲ-ի վերաբերյալ ոստիկանության ընթացակարգերը`«Կին իրավապաշտպանները քայլեր են ձեռնարկում Հայաստանում գենդերային բռնության դեմ» (2020-2022 թթ) ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսավորմամբ։

Ծրագրի համակարգող Մարո Մաթոսյանի ընդհանուր ղեկավարության և անմիջական հսկողության ներքո, ընտրված փորձագետները պետք է աջակցեն ծրագրի համակարգողին ոստիկանության ընթացակարգերի մշակման և վերանայման գործընթացում, ներառյալ պետք է ունենան ոստիկանության հետ հանդիպումներ և այս ոլորտի մասնագետների հետ քննարկումներ:

ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻ  ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ընտրված փորձագետները պետք է մշակեն և վերանայեն ոստիկանության ընթացակարգերը և առաջարկեն անհրաժեշտ բարեփոխումներ:

Տեղական փորձագետը պետք է․

  • Ուսումնասիրի ոստիկանության ընթացակարգերը
  • Քննարկի ընթացակարգերի թերությունները միջազգային փորձագետի հետ
  • Առաջարկի և ներկայացնի փոփոխությունները
  • Վերջնականացնի և մշակի ոստիկանության ընթացակարգերի փոփոխությունների ամբողջական փաթեթը՝ միջազգային փորձագետի հետ համատեղ։

 

Միջազգային փորձագետը պետք է․

  • Ուսումնասիրի ոստիկանության ընթացակարգերը
  • Վերահսկի տեղական փորձագետին
  • Առաջարկի և ներկայացնի փոփոխությունները
  • Վերջնականացնի և մշակի ոստիկանության ընթացակարգերի փոփոխությունների ամբողջական փաթեթը՝ տեղական փորձագետի հետ համատեղ։

Արդյունքներ

  • Մշակել և վերանայել ոստիկանության ընթացակարգերը
  • Համագործակցել սոցիալական աշխատողների և փաստաբանների հետ, ովքեր աշխատում են ԸԲ/ԳԲ վերապրած անձանց հետ։
  • Համագործակցել պետության և ոստիկանության հետ՝ ընթացակարգերը բարելավելու համար։

Հաղորդակցությունները պետք է լինեն նպատակային, կառուցվածքային և արդյունավետ։

ՊԱՀԱՆՋՆԵՐ

Տեղական և միջազգային փորձագետները պետք է ունենան:

ա) Որակավորում ԸԲ/ԳԲ ոլորտում

բ) Առնվազն 5 տարվա մասնագիտական փորձ՝ նմանատիպ ոլորտում

գ) Ոստիկանության հետ ԸԲ ոլորտում աշխատելու փորձ

դ)Հայաստանում ԸԲ/ԳԲ–ին առնչվող մեխանիզմների հետ աշխատելու ունակություն և փորձ

ե) Գենդերային զգայունություն

զ) Տարաբնույթ աշխատանքներ կատարելու, նոր նախաձեռնություններ անելու և արդյունավետ աշխատելու ունակություն և փորձ

է) Միջազգային լավագույն փորձի տիրապետում

ը) Գրավոր, բանավոր և միջանձնային հաղորդակցության գերազանց հմտություններ

Ակնկալվում է, որ տեղական փորձագետը հասանելի լինի ծրագրի ողջ ընթացքում` ըստ հաստատված 7-ամսյա ծրագրի, իսկ միջազգային փորձագետը` ըստ հաստատված  3-ամսյա ծրագրի:

ՊԱՀԱՆՋՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ

Տեղական և միջազգային շահագրգիռ փորձագետները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը/տեղեկությունները․

  • Մանրամասն առաջարկ և նախկին փորձի պորտֆոլիո
  • Ուղեկցող նամակ, որտեղ ներկայացվում է, թե ինչու եք դուք այս հանձնարարականի համար ամենահարմար թեկնածուն։

 

Հայտը պետք է ուղարկել  [email protected]  էլ․ հասցեով, մինչև 2021 թվականի Փետրվարի 27-ը, ժամը 17։00-ը, որպես վերնագիր նշելով՝ «Ոստիկանության ընթացակարգերի մշակում»։

Հարցազրուցին հրավիրվելու են սահմանափակ թվով թեկնածուներ։
Պայմանագրի մեկնարկի նախնական ամսաթիվը 2021 թվականի մարտի 1–ն է։