Մարտի 18-ին «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի աշխատակազմը հանդիպեց Ամերիկայի Միացյալ Նահանգների Դեսպանության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության բյուրոյի Առաջին քարտուղար, ԹՊՀ Ծրագրերի տնօրեն Ջեք Անդերսոնի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին մասնավորապես ընտանեկան բռնության կանխարգելման օրենսդրության ընդունման ընթացքին վերաբերող հարցեր: Ջեք Անդերսոնը կարևորեց արդյունավետ համագործակցությունը բոլոր կողմերի միջև, որը կարող է հանգեցնել «Ընտանեկան բռնության կանխարգելման» օրենսդրության համատեղ մշակված և քաղաքացիական հասարակության կողմից ընդունելի տարբերակի ստեղծմանը:

«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի համակարգող Զարուհի Հովհաննիսյանը ներկայացրեց Կոալիցիայի ուշադրության կենտրոնում գտնվող դատական գործերը, և իրավապահ մամինների աշխատանքում նկատված բացթողնումներն ու առանձահատկությունները: