Հայերեն

    Մայիսի 10-ին «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի» ներկայացուցիչները հանդիպեցին Երևանի քաղաքապետի թեկնածու, «Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի հետ։
    Հանդիպման ընթացքում Զարուհի Փոստանջյանը ներկայացրեց իր կուսակցության ծրագրերը, որոնք ուղղված են կանանց նկատմամբ բռնության բոլոր ձևերի վերացմանը, ինչպես նաև կանանց տնտեսական և քաղաքական ակտիվության և մասնակցայնության խթանմանը, կանանց ներգրավվածության բարձրացմանը՝ սոցիալական, տնտեսական, քաղաքական, քաղաքացիական և մշակութայի կյանքի բոլոր ոլորտներում։
    Հանդիպման ընթացքում քննարկվեց նաև Երևանի ավագանու գալիք ընտրություններում կուսակցության մասնակցությունը, ինչպես նաև այնպիսի հարցեր, ինչպիսիք են ընտանեկան բռնության ենթարկված կանանց անվճար բուժօգնության տրամադրման անհրաժեշտությունը, հասարակական տրանսպորտի անվտանգության, և մասնավորապես կանանց համար առավել հարմարավետ և անվտանգ լինելու հարցը, Երևան քաղաքի աղտոտվածության, սոցիալական գովազդներում կանանց հարցերի չներկայացվածության և այլ հարցեր։