Հիմք ընդունելով «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հուլիսի 10-ի N 786-Ն որոշման 3-րդ կետը՝
ՀՀ վարչապետի 28 Դեկտեմբերի 2018, 1685 – Ա որոշմամբ հաստատվել է  ընտանիքում բռնության կանխարգելման խորհրդի անհատական կազմը։ Խորհրդի կազմում ընդգրկված են «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի հետևյալ անդամները՝

Լարա Ահարոնեանը – «Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ համանախագահ
Սուսաննա Վարդանյանը -«Կանանց իրավունքների կենտրոն» ՀԿ նախագահ
Մարո Մաթոսյանը – «Կանանց աջակցման կենտրոն» ՀԿ նախագահ
Տաթևիկ Աղաբեկյանը – «Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն» ՀԿ ծրագրերի ղեկավար

Մաղթում ենք  ընտանիքում բռնության կանխարգելման խորհրդին արդյունավետ աշխատանք՝ ընտանիքում բռնության կանխարգելման և այդ արատավոր երևույթի վերաբերյալ հանրային ընկալումները փոխելու ուղղությամբ։

Որոշումը կարող եք գտնել այստեղ